Կիանու Ռիվզ
From Wikipedia, the free encyclopedia
Կիանու Չարլզ Ռիվզ (անգլ.՝ Keanu Reeves, սեպտեմբերի 2, 1964(1964-09-02)[8][9][10][…], Բեյրութ, Լիբանան[11]) Կանադա-ամերիկյան դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ (բաս-կիթառիստ)։ Անունը՝ Կիանու, հավայան լեզվով նշանակում է «լեռնային քամի»
Կիանու Ռիվզ անգլ.՝ Keanu Charles Reeves | |
---|---|
Հասակը | 186 սմ[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1964 (59 տարեկան)[1] |
Ծննդավայր | Բեյրութ Լիբանան |
Կրթություն | De La Salle College?, Էթոբիքոյի արվեստի դպրոց, Avondale Secondary Alternative School?, North Toronto Collegiate Institute? և American Community School at Beirut? |
Քաղաքացիություն | Կանադա |
Ազգություն | Կանադա |
Մասնագիտություն | Դերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր[1] |
Ակտիվ շրջան | 1985–այժմ[1] |
Ժանրեր | Ֆանտաստիկ, Դրամա, Մարտական[1] |
Ընտրանի | «Սատանայի դատապաշտպանը», «Մատրիցա», «Արագություն» |
Ծնողներ | հայր՝ Samuel Nowlin Reeves, Jr.?[2], մայր՝ Patricia Taylor?[2] |
Համատեղ ապրող(ներ) | Ջենիֆեր Սայմ[3] և Alexandra Grant?[4][5][6] |
Երեխա(ներ) | Ava Reeves? |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0000206 |
ԿինոՊոիսկ | ID 7836 |
Ռիվզը հանդիսատեսներին ամենաշատը հայտնի է իր կինոդերասանի կարիերայով, որը սկսվել է 1985 թվականին ու շարունակվում է արդեն ավելի քան երեք տասնամյակ։ Ճանաչելի է դարձել մի շարք բլոքբաստերներում նկարվելուց հետո, որոնց շարքում են կատակերգություն «Բիլն ու Թեդը» (1989–1991), մարտական թրիլլեր «Արագություն» (1994) ու գիտաֆանտաստիկ եռագրություն «Մատրիցան» (1999–2003)։ Նա նաև հայտնվել է որոշ դրամատիկ ֆիլմերում, ինչպիսիք են «Վտանգավոր կապեր» (1988), «Իմ սեփական Այդահո» (1991) ու «Փոքրիկ Բուդդան» (1993)։
Ֆիլմարտադրության դաշտում ակտիվություն ցուցաբերելով, Ռիվզը դրական արձագանքներ է ստացել։ New York Times-ի քննադատներից մեկն ընդգծել է Ռիվզի տարբեր լինելու կարողությունը, ասելով, որ «բավական լայն բազմազանություն է ցուցաբերում։ Հեշտորեն տեղափոխվում է մինչև վեևջին կոճկած շապիկով ոստիկանից դեպի սանձարձակ կատակերգական կերպար»։ Այդուամենայնիվ, նույնիսկ բևեռային դերերով, Ռիվզը հաճախ է ասոցացվում մի կերպարի հետ։ Կերպար, որին Ռիվզը հաճախ է մարմնավորել, աշխարհը փրկողն է․ Թեդ Լոգան, Բուդդա, Նէո, Ջոննի Մնեմոնից, Ջոն Կոնստանտին ու Քլաատու։
Իր դերերի համար Ռիվզը մրցանակների է արժանացել, որոնցից մեկը աստղն է Հոլիվուդյան փառքի ծառուղում։
Ֆիլմերում նկարահանվելուն զուգահեռ Ռիվզն ինքնարտահայտում է փնտրում արվեստի այլ ճյուղերում։ Գործելով որպես երաժիշտ շուրջ մի տասնամյակ, նաս բաս-կիթառահար է եղել Dogstar ու Becky խմբերում։ Թատրոնում Համլետ է խաղացել Մանայթոբա թատերական կենտրոնի համանուն արտադրանքում։ Գրել է «Ձոն երջանկությանը» նկարազարդված գրքի տեքստը։ Արտադրել է «Մեզք մեզքի» փաստագրական ֆիլմն ու նկարահանել «Տայ Չիի տղան» մարտաֆիլմը։