Կինը հայելու առաջ (նկար, Տիցիան)
Տիցիանի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Կինը հայելու առաջ (իտալ.՝ Donna con uno specchio), Տիցիանի նկարը, նկարված մոտավորապես 1515 թվականին։ Ներկայումս գտնվում է Լուվրում Դենոն թանգարանի առաջին հարկում 7-րդ սրահում։
Արագ փաստեր Կինը հայելու առաջ, տեսակ ...
Կինը հայելու առաջ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան[1] |
տարի | մոտ 1515 |
բարձրություն | 99 ± 0 սանտիմետր |
լայնություն | 76 ± 1 սանտիմետր |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Վերածննդի շրջանի իտալական արվեստ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | իտալական գեղանկարչության սրահ համար 6[2] |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
հիմնական թեմա | կին |
La Femme au miroir | |
Ծանոթագրություններ | |
Woman at her toilet by Titian Վիքիպահեստում |
Փակել
Նկարում պատկերված է մազերը սանրող գեղեցիկ երիտասարդ կին հայելու առաջ, որը նրա համար պահում է տղամարդ։ Նրա մեջքը արտացոլվում է մյուս ներփքված հայելու մեջ։ Նկարը բնութագրվում է Տիցիանի այդ շրջանով և ցույց է տալիս հարմոնիկ տիցիանյան դասականությունը, որը նկարչի կողմից հասցրած կատարելության[3]։
Գոյություն ունի նման նկար, որտեղ պատկերված է սանրվող կին և պատանի, որը պահում է հայելին։ Այն պահվում է Պրահայում։ Նկարի համար մոդել է հանդիսացել Վիոլանտան, ով Տիցիանի սիրուհին էր[4]։ Մյուս (հին) տարբերակը ասում է, որ նկարում պատկերված է Լաուռա Դիանտին։