Կղեմես Ալեքսանդրացի
From Wikipedia, the free encyclopedia
Կղեմես Ալեքսանդրացի (հուն․՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς, լատին․՝ Clemens Alexandrinus, Titus Flavius Clemens (Տիտոս Փլաբիոս Կղեմես), մոտ 150[1][2][3][…], Աթենք, Achaea, Հին Հռոմ - մոտ 215[4][5][6][…], Կեսարիա, Թուրքիա), աստվածաբան, եկեղեցական մատենագիր, Ալեքսանդրիայի պատրիարք։ Ծնվել է բարեկեցիկ հեթանոս ընտանիքում, Աթենքում ստացել բարձր կրթություն։ Քրիստոնյա դառնալուց հետո ճանապարհորդել է Իտալիայում, Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում և, ինչպես նշում է իր «Ստրոմատիս» երկում, աշակերտել ժամանակի նշանավոր քրիստոնյա մտածողներին։ Կղեմես Ալեքսանդրացու ուսումնառության կարևորագույն հանգրվանն է եղել Ալեքսանդրիան, որտեղ ուսանել է տեղի նշանավոր աստվածաբան. դպրոցում, աշակերտել դպրոցի առաջին ուսուցիչ, սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսին։ Վերջինիս մահից (200) հետո ստանձնել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը, դարձել Ալեքսանդրիայի պատրիարք (200–203)։ Սեպտիմիոս Սևերոս կայսրի (193–211) հալածանքների ժամանակ, 203-ին ստիպված հեռացել է Ալեքսանդրիայից, տեղափոխվել նախ Կապադովկյան Կեսարիա և ապա՝ Երուսաղեմ, իր երբեմնի աշակերտ, Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսի մոտ։ Կյանքի հետագա տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ըստ Եվսեբիոս Կեսարացու՝ Կղեմես Ալեքսանդրացին 215/216-ին Անտիոք է տարել Ալեքսանդր Երուսաղեմացու մի նամակը։ Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչներից է։ Այստեղ նա հանդիպում է նշանավոր ուսուցիչ Պանտենոսի հետ։
Կղեմես Ալեքսանդրացի | |
---|---|
Ի ծնե | հին հունարեն՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς |
Ժամանակաշրջան | High Roman Empire? |
Ծնունդ | մոտ 150[1][2][3][…] |
Ծննդավայր | Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Վախճան | մոտ 215[4][5][6][…] |
Վախճան վայր | Կեսարիա, Թուրքիա |
Եկեղեցի | քրիստոնեություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Դեկտեմբերի 4 |
Աշխատանք | աստվածաբան, փիլիսոփա և գրող |
Երկիր | Հին Հռոմ |
Բնակավայր | Ալեքսանդրիա |
Կրթություն | Catechetical School of Alexandria? |
Ուսուցիչ | Pantaenus?, Athenagoras of Athens? և Տատիանոս |
Ստեղծագործություն | Protrepticus? և Excerpts of Theodotus? |