Կյուրոս Բ Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Կյուրոս II Մեծ ( Հին պարսկերեն ՝ Kūruš, ակկադերեն՝ Kuraš, էլամերեն՝ Kuraš, արամ.՝ Kureš, հին հունարեն՝ Κῦρος, լատին․՝ Cyrus, մոտ մ. թ. ա. 600, Anshan Persia, Պարսք - մ. թ. ա. 530, Սիրդարյա, Հարավ-Ղազախստանյան մարզ[1]), պարսից արքա (իշխանության տարիները՝ մ.թ.ա. 559 - 530 թվականներ) Աքեմենյանների հարստությունից, Պարսկական մեծ տերության (Աքեմենյան տերություն) հիմնադիր։ Կամբյուսես I-ի որդին է։ Մայրը, հավանաբար, Մարաստանի արքա Աստիագեսի (հայկական աղբյուրներում՝ Աժդահակ) դուստր Մանդանան էր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրոս (այլ կիրառումներ)
Կյուրոս Բ ՄԵծ | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ մ. թ. ա. 600 |
Ծննդավայր | Anshan Persia, Պարսք |
Մահացել է՝ | մ. թ. ա. 530 |
Վախճանի վայր | Սիրդարյա, Հարավ-Ղազախստանյան մարզ[1] |
Կյուրոս Մեծի դամբարան[2] | |
Երկիր | Աքեմենյան պետություն և Anshan Persia |
Տոհմ | Աքեմենյաններ |
գերիշխան, զորավար, կազմակերպության հիմնադիր և միապետ | |
Հայր | Կամբիզ I |
Մայր | Mandane of Media? |
Երեխաներ | Կամբյուսես II, Bardiya?, Աթոսա, Roxane? և Artystone? |
Հավատք | Զրադաշտականություն |
Վարել է զավթողական քաղաքականություն՝ ջախջախելով և իր տերությանը միացնելով Մարաստանը, Բաբելոնական պետությունը, Լիդիան և Փոքր Ասիայի հունական քաղաքները և Էգեյան ծովի մի շարք կղզիներ, այդ թվում` Սամոսը։
Իր կյանքի վերջին տարիներում պատերազմներ է վարել Միջին Ասիայում և Հնդկաստանին հարող տարածքներում՝ նվաճելով բուն Պարթևաստանը, Դարգիանան, Արիան, Հորասմիան, Բակտրիան, Սոգդիանեն, Հայդարանը, Սակաստանը, Սատտագիդան, Արախոսիան և Մակը։
Մ.թ.ա. 530 թվականին զոհվում է Միջին Ասիայում մասքութների դեմ տարած արշավանքներից մեկի ընթացքում։ Ըստ Հերոդոտոսի տվյալների՝ մասքութների «թագուհի»-առաջնորդ Թոմիրիսը հրամայել է գտնել Կյուրոսի դին, կտրել է նրա գլուխը և թաթախել է այն արյունով լի մի պարկի մեջ՝ հեգնանքով առաջարկելով նրան այդ կերպ հագեցնել արյունի իր անհագ ծարավը։ Սակայն քանի որ հայտնի է, որ Կյուրոսի դին թաղվել է Պասարգադե քաղաքում (այնտեղ նրա աճյունը տեսել է դեռևս Ալեքսանդր Մակեդոնացին), այդ դրվագը ոչ հավաստի է համարվում։