Կոզմա Պրուտկով
From Wikipedia, the free encyclopedia
Կոզմա Պրուտկով, XIX դարի 50-60-ական թվականներին հանդես եկած ռուս գրողներ Ալեքսեյ Տոլստոյի, Ալեքսանդր, Ալեքսեյ և Վլադիմիր Ժեմչուժնիկով եղբայրների ընդհանուր կեղծանունը[1]։ Կոզմա Պրուտկովի ստեղծագործությունները, որ 1859-1863 թվականին լույս են տեսել «Իսկրա», «Սովրեմեննիկ» և այլ պարբերականներում, նշանակալի դեր են խաղացել գրական կյանքում, «Նախագիծ՝ Ռուսաստանում համախոհություն մտցնելու մասին» երգիծանքը, «Առաքինության հաղթանակը» կատակերգությունը սուր քաղաքական ստեղծագործություններ են։ Կոզմա Պրուտկովի անունով լույս ընծայված երգիծական ստեղծագործությունների զգալի մասը պատկանել է Ալեքսեյ Ժեմչուժնիկովի գրչին։
Կոզմա Պրուտկով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1803(1803-04-11) |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 13, 1863(1863-01-13) (59 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գրական անուն | Косьма Прутков, Кузьма Прутков և Y и Z |
Մասնագիտություն | բանաստեղծ, հուսար, գրող և պատմաբան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կոզմա Պրուտկով Վիքիդարանում | |
Kozma Prutkov Վիքիպահեստում |
Ի դեպ, հորինվել ու տպագրվել են Կազմա Պրուտկովի երևակայական նկարն ու կենսագրությունը։ Համաձայն այդ կենսագրության՝ նա ծնվել է 1801 թվականին, մահացել 1963 թվականին[2]։