Կոլոռեկտալ քաղցկեղ
From Wikipedia, the free encyclopedia
Կոլոռեկտալ քաղցկեղ, հայտնի նաև՝ հաստ աղու քաղցկեղ, ուղիղ աղու քաղցկեղ, աղիների քաղցկեղ, հաստ աղու տարբեր բաժիններից ծագած քաղցկեղի տեսակ[1]։ Քաղցկեղի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այդ բջիջները ունակ են անկանոն բազմանալու, տարածվելու շրջակա հյուսվածքներում և ամբողջ օրգանիզմում[2]։ Բնութագրական ախտանիշներից են կղանքում արյան առկայությունը, աղիների շարժողականության փոփոխությունները, քաշի կորուստը և շարունակական հոգնածության ու թուլության զգացումը[3]։
Կոլոռեկտալ քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բուժաքննություն | աղեդիտում, վիրտուալ կոլոնոսկոպիա, սիգմոիդոսկոպիա, lower gastrointestinal series?, CT, մագնիսառեզոնանսային շերտագրություն, պոզիտրոն էմիսիոն շերտագրություն, RAS test? և արյան բիոքիմիական հետազոտություն |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
ՀՄԴ-9 | 153.0 և 154.1 |
ՀՄԴ-10 | C18, C20 և C21 |
Colorectal cancer Վիքիպահեստում |
Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի մեծ մասը դիտվում է մեծ տարիքային խմբում և կապված է ապրելակերպի ու առանձին գործոնների հետ, և միայն քիչ տոկոսն է պայմանավորված ժառանագական խանգարումներով[4][5]։ Ռիսկի գործոններից են սննդակարգը, ծխելը և ցածր ֆիզիկական ակտիվությունը[4]։ Ռիսկային սննդակարգերը հարուստ է կարմիր մսով տապակած մսով և ալկոհոլով[4][6]։ Այլ ռիսկի գործոններից են աղիների բորբոքային հիվանդությունները, որոնցից են Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը[4]։ Կոլոռեկտալ քաղցկեղի հիմքում ընկած որոշ ժառանագական գործոններից են՝ ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը և ժառանագական ոչ-պոլիպոզ հաստ աղու քաղցկեղը, որոնք կազմում են դեպքերի ընդամենը 5%-ը[4]։
Հաստ աղու քաղցկեղը ախտորոշվում է սիգմոիդոսկոպիայի կամ կոլոնսկոպիայի ժամանակ վերցված հյուսվածքային կտորի հետազոտությամբ[3]։ Հաջորդիվ անհրաժեշտ է իրականացնել գործիքային այլ հետազոտություններ՝ տարբեր տեսապատկերման մեթոդների կիրառմամբ, հայտնաբերելու համար հիվանդության տարածումը[1]։ Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում սկրինինգը շատ արդյունավետ է՝ կանխարգելում և նվազեցնում է մահացությունը[7]։ Սկրինինգը կատարվում է 50-75տարեկանների շրջանում, իսկ շեմը և մեթոդի ընտրությունը կախված են տվյալ երկու ընդունված մոտեցումներից[7]։ Կոլոնոսկոիայի ժամանակ, եթե հայտնաբերվում են պոլիպներ, ապա դրանք կարող են հեռացվել[4]։ Եթե այն չափերով մեծ է կամ կասկածելի տեսք ունի, ապա անհրաժեշտ է իրականացնել բիոպսիա, համոզվելու համար նրա բնույթի մեջ։ Որոշ հետազոտություններ ապացուցել են այն փաստը, որ ցածր դեղաչափով ասպիրինը և մյուս ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը նվազեցնում են հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը[4][8]։ Բայց ընդհանուր առմամբ դրանց կիրառումը սովորական դեղաչափերով երկարատև խորհուրդ չի տրվում կողմնակի ազդեցությունների պատճառով[9]։
Կոլոռեկտալ քաղցկեղի բուժումը հիմնականում կոմբինացված է՝ վիրահատություն, ճառագայթային թերապիա և թիրախային բուժում (targeted therapy)[1]: Եթե քաղցկեղը սահամանափակվում է աղիքի պատով և դուրս չի գալիս նրա սահմաններից, ապա կարելի է վիրահատական մոտեցմամբ ամբողջությամբ հեռացնել այն, իսկ տարածված քաղցկեղի դեպքում հիմնական նպատակը որոշակի ախտանիշների վերացմանը և կյանքի որակը բարելավմանն են ուղղված[1]։ ԱՄՆ-ում 5ամյա ապրելիությունը կազմում է մոտավոր 65%[10]։ Սա շատ ընդհանուր ցուցանիշ է և յուրաքանչյուր դեպքի համար այն անհատական է և էապես կախված է քաղցկեղի փուլից, տարածվածությունից, վիրաբուժական մոտեցմամբ հեռացնելու հնարավորությունից և հիվանդի ընդհանուր վիճակից[3]։ Կոլոռեկտալ քաղցկեղը քաղցկեղների երրորդ ամենահաճախ հանդիպող տեսակն է, որին բաժին են ընկնում բոլոր քաղցկեղների դեպքերի 10%-ը[11]։ 2018 թվականին 1,09 միլիոն կոլոռեկտալ քաղցկեղի նոր դեպք է արձանագրվել, իսկ ընդհանուր մահացությունը(մեկ տարում անկախ այն բանից երբ է հայտնաբերվել) կազմել է 551000[12]։ Ավելի տարածված է զարգացած երկրներում, որտեղին բաժին են ընկնում դեպքերի 65%-ը[4]։ Տղամարդկանց շրջանում ավելի տարածված է, քան կանանց[4]։