Կոնստանտին Պոբեդոնոսցև
From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Պետրովիչ Պոբեդոնոսցև (մայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] - մարտի 10 (23), 1907[3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուսական պետական գործիչ, իրավաբան։
Կոնստանտին Պոբեդոնոսցև | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21 (հունիսի 2), 1827[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 10 (23), 1907[3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Իրավագիտության կայսերական ուսումնարան |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան, քաղաքական գործիչ և փիլիսոփա |
Աշխատավայր | Մոսկվայի կայսերական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Petr Pobedonostsev? |
Զբաղեցրած պաշտոններ | Q57638186? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Konstantin Pobedonostsev Վիքիպահեստում |
1860-1865 թվականներին եղել է Մոսկվայի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, 1868 թվականից՝ սենատոր, 1872 թվականից՝ Պետական խորհրդի անդամ, 1880-1905 թվականներին՝ Սինոդի գլխավոր դատախազ (պաշտոնավարելիս հետապնդել է հերձվածողներին, աղանդավորներին)։ Պոբեդոնոսցևը օրենսդրություն է դասավանդել մեծ իշխաններին, այդ թվում ապագա կայսրեր Ալեքսանդր III-ին և Նիկոլայ II-ին, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ինքնակալությունն ամրապնդելու մասին 1881 թվականի ապրիլի 29-ի մանիֆեստի հեղինակն էր։ Դեմ էր արևմտաեվրոպական մշակույթին և հասարակական կյանքի բուրժուական ձևերին, հայացքները շարադրել է «Մոսկովյան ժողովածու» (1896) գրքում։ Սահմանափակել է զեմստվային դպրոցները և ավելացրել եկեղեցականներինը։ 1880-ական թվականների վերջից Պոբեդոնոսցևի ազդեցությունը թուլացել է։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստից հետո պաշտոնաթող է եղել։