From Wikipedia, the free encyclopedia
Կոնրադ Հոհենշտաուֆեն (գերմ.՝ Konrad der Dritte, 1093, Բամբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն – 1152, փետրվարի 15), Գերմանիայի առաջին թագավորը (1138-1152) Հոհենշտաուֆենների թագավորական դինաստիայից։
Կոնրադ III Konrad der Dritte | |
---|---|
Գերմանիայի արքա | |
Իշխանություն | 1138-1152 |
Ծնվել է՝ | 1093[1][2][3][…] |
Ծննդավայր | Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա |
Մահացել է՝ | փետրվարի 15, 1152 |
Վախճանի վայր | Բամբերգ, Վերին Ֆրանկոնիա, Բավարիա |
Բամբերգի տաճար | |
Երկիր | Գերմանիա |
Տոհմ | Հոհենշտաուֆեններ |
միապետ | |
Հայր | Ֆրիդրիխ I[4] |
Մայր | Agnes of Germany?[4] |
Երեխաներ | Ֆրեդերիկ IV[2], Հենրիխ Բերենգար[4], Agnes von Staufen? և Sophie Staufer?[2] |
Հավատք | քրիստոնեություն |
1116 թվականից սկսված Կոնրադ Հոհենշտաուֆենը համարվում էր ոչ միայն Սրբազան Հռոմեական Կայսրության, այլ նաև Ֆրանկոնիայի թագավորը։
1116 թվականին Կոնրադ Հոհենշտաուֆենը փոխարինելով եղբորը՝ Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին, ստանում է Ֆրանկոնիայի դուքս արքայական տիտղոսը։
Չնայած սրան, այն հանգամանքը թե Ֆրանկոնիայի դքսությունը կանցներ Կոնրադին, թե ոչ, դա հայտնի չէր։ Հենրի V-ի մահից հետո Շվաբիայի և Ֆրանկոնիայի կառավարությունները Գերմանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության արքա Կոնրադ III-ին ընտրում են իրենց արքա։
Նրա կառավարությունը օրհնում են գերմանացի եպիսկոպոսները, իսկ որոշ ժամանակ անց նաև Հռոմի պապը Միլանում։
Սրբազան Հռոմեական կայսրության արքա Լոթարի մահից հետո 1138 թվականի մարտի 7-ին Կոնրադ III-ը օծվում է արքա, դառնալով անկախ Գերմանական թագավորության առաջին արքան։
Նրա իշխանությունը բացի բուն գերմանական հողերից տարածվում էր նաև Բավարիայի, Շվաբիայի և Ֆրանկոնիայի վրա։
1138 թվականին Կոնրադ III-ը ռազմակալում է Սաքսոնիան և միացնում Գերմանիային։ Սակայն այստեղ ստեղծվում է ոչ թե Կոնրադի, այլ նրա ազգական Ալբրեխտ Արջի կառացարությունը։
1146 թվականին Կոնրադը կարողանում է վերադարձնել Բոհեմիայի արտաքսված դուքս Վլադիսլավ II-ին, ով էլ ընդունում է Կոնրադ III Հոհենշտաուֆենին իր թագավոր։
1147 թվականին Կոնրադ III-ի զորքերը՝ գերմանացի խաչակիրները, Ուրբանոս III պապի կոչով մասնակցում են Երկրորդ խաչակրաց արշավանքին, որը անհաջողության է մատնվում։
Այն բանից հետո, երբ Կոնրադը վերադարձավ Սիրիայից, այստեղ վերսկսեցին ռազմական գործողությունները։ 1152 թվականին արքան մահացել է և քանի որ նրա որդին անչափահաս էր, նրան փոխարինում է իր զարմիկը՝ Ֆրեդերիկ Բարբարոսան, ով պատմությանը հայտնի է դառնում Ֆրիդրիխ I Շիկամորուս անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.