From Wikipedia, the free encyclopedia
Կոռ, աշխատավճար, ռենտա, հարկադիր աշխատանք։ Կոռապարտ գյուղացին կատարում էր երկրագործական, շինարարական, արհեստագործական և այլ աշխատանքներ։ Նա կոռային պարտավորություններ ուներ նաև ֆեոդալական պետության կամ երկրի իշխանի հանդեպ։
...երբ անմիջական արտադրողը շաբաթվա մի մասում փաստորեն կամ թե իրավաբանորեն իրեն պատկանող գործիքներով (գութան, տավար և այլն)... անվարձ աշխատում է հողատիրոջ կալվածքում, հողատիրոջ համար...[1] |
Կոռային տնտեսությանը բնորոշ էր.
Կոռային աշխատանքի արտադրողականությունը ցածր էր, որն արգելակում էր արտադրողական ուժերի զարգացումը։ Կոռի միջոցով հողատերը յուրացնում էր գյուղացու հավելյալ աշխատանքը և, նույնիսկ, անհրաժեշտի մի մասը։
Կոռը առաջացել է ֆեոդալական հարաբերությունների կազմավորման վաղ շրջանում, տարածվել բոլոր երկրներում։ Հետագայում կոռային հարաբերությունները նվազել, բայց չեն վերացել՝ պահպանվելով բնամթերային ու դրամական ռենտայի գերիշխանության ժամանակ։ Շահագործման կոռային ձևը տիրապետող է դարձել
Վաղ միջնադարում կատարվում էին «խաշար», «գուգազ», «բեկար», «մարդահարկ» և այլ անուններով կոռային պարտույթներ (քաղաքների վերականգնում, ճանապարհների, կամուրջների շինարարություն իսկ զարգացած ֆեոդալիզմի շրջանում կոռային աշխատանքները հանդես էին գալիս բուն աշխատավճար ռենտայի ձևերով։ Գյուղացիներն աշխատում էին կալվածատիրոջ տնտեսությունում անձամբ («մարդոյ կոռ»), ինչպես նաև իրենց արտադրամիջոցներով («եզին կոռ», «վեցկէ կոռ», «սայլին կոռ» և այլն)։
Միջնադարում հայ աշխատավորը կոռային պարտույթներ էր կատարում և՛ յուրային, և՛ օտար շահագործողների մոտ։ Կոռի տևողության մասին մատենագրական աղբյուրներում որոշակի տվյալներ չկան։ Մխիթար Գոշի Դատաստանագրքում նշված է.
յաւուրս շաբաթի յևթնէն մին գործիցէ իշխանի և տէրունի, այլ աւելի աշխատելն զձեռամբ անկեալն անիրաւոլ թիւն մեծ է |
Սա ավելի շատ կոռային աշխատանքի սահմանափակման պահանջ է, քան իրադրության արձանագրում։ Իրականում, Զաքարյան Հայաստանում, Կիլիկիայի հայկական պետությունում տերունի կալվածքները մշակվել են գյուղացու հարկադիր աշխատանքով։
Կոռային պարտույթները պետական և մուլքադարական տնտեսություններում լայնորեն կիրառվել են նաև Երևանի խանությունում։ Ռուսական տիրապետության ժամանակ Հայկական մարզում գյուղացիության պարհակների չափերը համեմատաբար կրճատվեցին, իսկ դրանց երեք ձևերը (աշխատավճար, բնամթերային, դրամական) պահպանվեցին և կիրառվեցին միաժամանակ։
Մուլքադարներն (կալվածատերեր) օգտագործում էին գյուղացիների արտադրամիջոցները՝ նրանց կենդանի աշխատանքի հետ։ Ընդ որում, աշխատանքը կատարվում էր և՝ առանձին ընտանիքներով, և՝ ամբողջ համայնքով։ Կոռի այս ձևը կոչվում էր էվրեզ։ Գյուղացիական ռեֆորմը զգալիորեն փոփոխեց պարհակների հարաբերակցությունը, կոռային աշխատանքները սահմանափակվեցին ճորտային կախվածության մյուս ձևերի ուժեղացման պայմաններում։ Դրանք վերացվեցին սոցիալիստական հեղափոխության ընթացքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.