![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Coat_of_arms_of_the_Kosovo_Liberation_Army.svg/langhy-640px-Coat_of_arms_of_the_Kosovo_Liberation_Army.svg.png&w=640&q=50)
Կոսովոյի ազատագրության բանակ
From Wikipedia, the free encyclopedia
Կոսովոյի Ազատագրության Բանակը (ալբաներեն՝ Ushtria Çlirimtare e Kosovës (UÇK), անգլերեն՝ Kosovo Liberation Army (KLA)) զինված կազմակերպություններ էր, որը գործում էր Կոսովոյում և ձգտում էր Կոսովոյի ալբանական բնակչության անկախությանը Սերբիայից (Հարավսլավիայից)։ Հիմնական գործունեթյունը ծավալել է 1996 թ․-ից մինչև 1999 թ․–ի Կոսովոյոի պատերազմը՝ ՆԱՏՕ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումը։ Տարբեր ժամանակներում ունեցել է 6-20 հազար անդամ։ Ֆինանսական և նյութական աջակցություն է ստացել Թուրքիայից, Ալբանիայից, երբեմն էլ՝ ՆԱՏՕ–ից[1]
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3d/Coat_of_arms_of_the_Kosovo_Liberation_Army.svg/150px-Coat_of_arms_of_the_Kosovo_Liberation_Army.svg.png)
Սերբիան այն համարել է ահաբեկչական կազմակերպություն։ Ռոբերտ Գելբարդը՝ ԱՄՆ ներկայացուցիչը Բալկաններում, 1998 թվականին ևս այն որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն[2][3][4]։ ՄԱԿ-ը ևս այդպես է նկարագրել այս կազմակերպությունը[5][6]։