Կոստանդնուպոլսի անկում
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդնուպոլսի անկում (հուն․՝ Άλωση της Κωνσταντινούπολης, Alōsē tēs Kōnstantinoupolēs), Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճումը Օսմանյան բանակի կողմից 1453 թվականի մայիսի 29-ին։ Օսմանյան բանակը ղեկավարում էր 21 ամյա սուլթան Մեհմեդ II-ը, ով պարտության մատնեց Բյուզանդիայի կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսի ղեկավարած բանակին և վերահսկողության տակ առավ մայրաքաղաքը 50 օրյա պաշարումից հետո, որն սկսվել էր 1453 թվականի ապրիլի 6-ին։ Քաղաքը նվաճելուց հետո Սուլթան Մեհմեդը Օսմանյան պատմության մայրաքաղաքը Ադրիանապոլիսից տեղափոխեց Կոստանդնուպոլիս և հիմնադրեց իր արքունիքը այնտեղ։
- Այլ պաշարումների համար տես Կոստանդնուպոլսի պաշարումներ էջը
Կոստանդնուպոլսի անկում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բյուզանդա-օսմանյան պատերազմներ | |||||||||
Կոստանդնուպոլսի պաշարումը (1499 թ.): | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
| |||||||||
Հրամանատարներ | |||||||||
|
| ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
| |||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
4,000 սպանված[5] | 20.000 սպանված |
Քաղաքի նվաճմամբ (և երկու մնացած փոքր բյուզանդական տարածքների նվաճմամբ դրանից շատ չանցած) վերջ դրվեց Հռոմեական կայսրությանը, որը ձևավորվել էր մ.թ.ա. 27 թվականին և գոյատևել էր մոտ 1500 տարի[6]։ Կոստանդնուպոլսի նվաճումից հետո մայրցամաքային Եվրոպան արդեն սկսեց լուրջ մտածել պաշտպանության մասին։
Սա նաև նշանավոր իրադարձություն էր ռազմական պատմության մեջ։ Հնագույն ժամանակներից քաղաքները պաշտպանվելու համար օգտագործում էին պատնեշներ և պարիսպտներ նվաճողներից պաշտպանվելու համար և Կոստանդնուպոլիսը համարվում էր լավագույն պաշտպանված և ամրացված քաղաքը Միջերկրական ծովի ավազանին և Եվրոպայում։ Օսմանցիները պատնեշները ճեղքելու համար օգտագործեցին հրանոթներ[7]։
Կոստանդնուպոլսի նվաճումը և Բյուզանդական կայսրության անկումը[8] Ուշ միջնադարի գլխավոր իրադարձություններից մեկն է, որով ըստ որոշ պատմաբանների ավարտվում է միջնադարը[9]։