Կուլակաթափություն
From Wikipedia, the free encyclopedia
Կուլակաթափություն (ռուս.՝ раскулачивание), քաղաքական պատիժ Խորհրդային Միությունում[1][2], որ վարչական կարգով կիրառվում էր գործադիր իշխանության տեղական մարմինների կողմից քաղաքական ու սոցիալական դրդապատճառներով՝ ըստ ԿԿ ՀամԿ(բ)Կ քաղբյուրոյի 1930 թվականի հունվարի 30-ի «Համատարած կոլեկտիվացման շրջանում կուլակային տնտեսությունների լիկվիդացման միջոցառումների մասին» որոշման[1]։