երաժշտական և պարային ոճ From Wikipedia, the free encyclopedia
Կումբիա (իսպ.՝ Cumbia), կոլումբիական, երաժշտական և պարային ոճ[1]։ Չափ - 2/4 կամ 4/4։ Գույություն ունեն բազմաթիվ տարատեսակներ։ Կոլումբիական Կումբիա (Իսպ. cumbia colombiana), Պանամական (իսպ.՝ cumbia panameña), Մեքսիկական Կումբիա (իսպ.՝ cumbia mexicana) և այլն [2]։
Հաճախ Ատլանտիկայի Կոլումբիական ափերի երաժշտության ժողովրդական ոճ։ Տարածված է միայն՝ Ատլանտիկո, Բոլիվար, Սուքրե, Կորդովա և մասնավորապես Մագդալենա տարածաշրջաններում։ Հետագայում տվյալ պարաձևը՝ դանդաղ պարեղանակով և էրոտիկ մասնիկներով, տարածվեց ամբողջ Լատինական Ամերիկայում։ Կումբիան պարում էին ֆլեյտայի (իսպ.՝ gaita, caña de millo), մարակասների և տաբուրինների ուղեկցությամբ, հետագայում սկսեցին օգտագործել ակորդեոններ, կիթառներ և տարբեր հարվածային գործիքներ, նորագույն շրջանում շեփորներ, սաքսոֆոններ, կոնտրաբաս և էլեկտրաերաժշտական գործիքներ։ Բնօրինակում կումբիան հաճախ սկսվում է կոչով՝ օրինակ՝«Eta e la cumbia! Je!», իսկ կանայք իրենց ձեռքում պահում են այրող մոմեր [2]։
Կումբիա անվանումն առաջացել է «cumbé» բառից կամ աֆրիկական լեզուներից մեկից թարգմանությամբ՝ «պար» բառից, մեկ այլ վարկածով աֆրիկական պարից [3][2]։ Պարերը և մեղեդին առաջացել են Կոլումբիայում և Պանամայում։ Ի սկզբանե կումբիան զվարճանքի միջոց էր աղքատների համար, բայց 1960-1970-ականներին մեծ հետաքրքրություն առաջացավ դեպի այս պարատեսակը, որը գրավեց ամբողջ Լատինական Ամերիկան, պարը մասնավորապես մեծ ճանաչում ձեռք բերեց Ռենե Վիլլառեալի «Կումբիան մեզ կապեց» (2007) ֆիլմի լույս տեսնելուց հետո։
Կումբիայի կատարման ժամանակ հիմնական գործիքավորումը կատարվում էր՝ աֆրիկյան թմբուկներով, տեղական փողային գործիքներով և գերմանական ակորդիոններով, բացի այդ երբեմն երաժշտությունը ուղեկցվում եր երգերով։ Կումբին իր ռիթմով, ոճով և պարային մասնիկների կառուցվածքով մոտ է սալսային։ Հանդես է գալիս ինչպես զուգապարային, այնպես էլ մենապարային տարբերակներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.