Կումուլեններ
From Wikipedia, the free encyclopedia
Կումուլեններ (կումուլեն — բութատրիեն, H2C=C=C=CH2), RR1C(=C)nR2R3 ընդհանուր քիմիական բանաձևով չհագեցած օրգանական միացություններ, որոնք պարունակում են կումուլացված կրկնակի ածխածին-ածխածին կապեր։ Ըստ IUPAC-ի անվանակարգի կումուլեններին են վերաբերվում այն միացությունները, որոնք պարունակում են երեք կամ ավելի կումուլացված կրկնակի կապեր։ Երկու կումուլացված կապերով ածխաջրածինների համար բնութագրական է ալլեններ անվանումը[1]։