Կուրամկնիկներ
From Wikipedia, the free encyclopedia
Կուրամկնիկներ (լատին․՝ Ellobius), համստերանմաններների ընտանիքի կրծողների ցեղ։ Միջին մեծության (8-15 սմ), կլոր գլխով, փոքր աչքերով կենդանիներ են։ Մազածածկը փափուկ է, մոխրագույն, թավշանման։ Վերին և ստորին կտրիչները ուղղված են դեպի առաջ և հարմարվել են հողը փորելուն։ Ապրում են գետնափոր բարդ բներում, որտեղից դուրս են նետում փորած հողի մեծ կույտեր։ Հայաստանում (Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր) տարածված է Անդրկովկասյան լեռնային կուրամկնիկը (E. lutescens)։ Սնվում են բույսերի արմատներով, պալարներով։ Վնաս են հասցնում բանջարանոցային և բոստանային կուլտուրաներին։
Մանրամասն տեղեկատվություն ՞Կուրամկնիկներ, Գիտական դասակարգում ...
Կուրամկնիկներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ellobius
Fischer, 1854 | ||||||||||||||
|
Փակել