From Wikipedia, the free encyclopedia
Կուեվա դե լաս Մանոս (իսպ.՝ Cueva de las Manos, թարգմանաբար՝ «ձեռքերի քարանձավ»), քարանձավային համալիր Արգենտինայի հարավային Սանտա Կրուս երկրամասի տարածքում՝ Պինտուրաս գետի ափին։ Քարանձավից հայտնաբերվել են հնագիտական և պալեոնտոլոգիական բազմաթիվ գտածոներ, որոնց մի մասում պատկերված են հնագույն հումանոիդի ձեռքեր։ Գտածոներից հնագույնների տարիքը կազմում է մինչև 13 000 տարի[1], որը համարվում է ռեկորդային ցուցանիշ տարածաշրջանային հնագիտությունում։
Կուեվա դե լաս Մանոս | |
Cueva de las Manos del Río Pinturas* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Ձեռքերի քարանձավը | |
Երկիր | Արգենտինա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հարավային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1999 (23-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
1999 թվականին ձեռքերի քարանձավն ընդգրկվել է Արգենտինայի Հանրապետությունում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ որպես մշակութային գլուխգործոց։
Քարանձավը և վերջինիս շրջակայքը դեռևս բազում դարեր առաջ բնակեցված են եղել հնագույն մարդկանցով։ Հիմնական տեղաբնիկները եղել են Պատագոնիայի հնդկացիների նախնինները, որոնք եվրոպացիների կողմից հայտնաբերվել են միայն 19-րդ դարում։ Քարանձավում հայտնաբերված վերջին պատկերները թվագրվում են մ․թ․ա․ 1-ին դարին։ Քարանձավի պատերի ժայռապատկերներն ունեն հանքային ծագում։ Պատկերների ստույգ տարիքը որրոշելու համար հնէաբաններն օգտագործել են քարայրում հայտնաբերված ոսկրային խողովակները, որոնց օգնությամբ էլ տեղաբնիկները զարդարել են քարանձավի պատերը։
Քարանձավի պատերի վրա պատկերված են հիմնականում դեռահաս տղաների ձեռքեր։ Ըստ հետազոտողների՝ Պատագոնիայի հնդկացիական ցեղերի շրջանում եղել է ծիսակատարություն, որի ժամանակ էլ մանկահասակ տղաները իրենց ձեռքի պատկերը դրոշմել են պատին։ Երեխան մեծանալուն պես ստիպված է եղել վերստին թողնել իր հասունացած ձեռքի ուրվագիծը սրբավայրում։
Հումանոիդի ձեռքի ուրվագծի պատկերներից զատ, քարանձավում առկա են որսորդական տեսարանների քերթվածքներ և ժայռապատկերներ։ Դրանց շնորհիվ հաստատվել է այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում Հարավային Ամերիկայի հնագույն բնակիչները որսորդության համար օգտագործել են բոլաս կոչվող հատուկ գործիքներ։ Պատկերները վկայում են նաև այն մասին, որ հնագույն հնդկացիները որսացել են ուղտայծեր, նանդու ջայլամներ և այլ կենդանիներ։
1999 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 23-րդ նստաշրջանում, Կուեվա դե լա Մոնսը ներառվել է Արգենտինայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։ Ըստ արգենտինացի սպելեոլոգների՝ քարանձավի շրջակայքում տեղի ունեցող հանքարդյունաբերական գործողությունների և զբոսաշրջիկների անվերահսկելի հոսքի պատճառով քարանձավի ժայռապատկերները կարող են հայտնվել ոչնչացման եզրին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.