From Wikipedia, the free encyclopedia
Կրեմատորի (ռուսերեն՝ Крематорий) խորհրդային և ռուսական ճանաչված ռոք-խումբ է, որի հիմնադիրն ու ղեկավարն Արմեն Գրիգորյանն է։
Կրեմատորի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ռուսաստան Մոսկվա |
Ժանրեր | վալս-ռոք |
Գործունեություն | 1983– |
Լեյբլ | Melodia, Moroz |
Կապված | 3й Ангел |
Կայք | crematorium.ru |
Անդամներ | |
Արմեն Գրիգորյան Միխայիլ Գուսելշչիկով Նիկոլայ Կորշունով Անդրեյ Երմոլա Վլադիմիր Կուլիկով | |
Նախկին անդամներ | |
Միխայիլ Ռոսսովսկի Վյաչեսլավ Բուխարով Անդրեյ Սարաև Վլադիմիր Բուրխել և այլք | |
Krematorij Վիքիպահեստում |
Կրեմատորին հիմնվել է 1983 թ., Մոսկվայում։ Նախապես լինելով ինքնագործ ընդհատակյա դուետ, այն լայն ճանաչում է ստացել առաջին երկու մագնիտոալբոմների ձայնագրումից հետո, իսկ Մոսկվայի ռոք-լաբորատորիայի փառատոնում խումբն արժանացել է գլխավոր մրցանակին։ 1988 թ. թողարկվեց «Կոմա» ալբոմը, որն Ավրորա խորհրդային ամսագրի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ռոք-ալբոմներից մեկը, իսկ խումբն էլ իր համար ապահովեց ռուսական ռոքի ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկի համարումը։ Խումբը համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում, 1985 և 1996 թթ.՝ նաև Երևանում։ 2008 թ. «Կրեմատորի»-ի նոր՝ «Ամստերդամ» ալբոմը հերթական հաջողությունը բերեց խմբին, իսկ համանուն երգը մի քանի շաբաթ զբաղեցրեց ռուսական ռոք-հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։ Ձայնարտադրիչների համառուսական ասսոցիացիայի կողմից ալբոմն արժանացավ Ոսկե դիսկ մրցանակի։
2013 թ. կայացավ "Նախագահի ճամպրուկը" ալբոմի շնորհանդեսը, որի երգերից մեկը գլխավորեց Նաշե ռադիոյի հիթ-շքերթը[1]։ "Այնպիսի երգեր, ինչպիսիք են «Նախագահի ճամպրուկը», «Մերիլինը» «Արևի քաղաքը», բոլոր շանսերն ունեն «Տձև Էլզայի», «Կատմանդուի» մակարդակի հիթեր դառնալու։ Չտրվելով հարափոփոխ նորաձևությանը, «Կրեմատորի»-ն մնում է ռուսական երաժշտական բեմի ամենաաութենտիկ ռոք-համույթներից մեկը",- այսպես բնորոշվեց ալբոմը քննադատների կողմից[2]։
2016 թ. «Անտեսանելի մարդիկ» ալբոմին հետևեց խմբի չորրորդ համաշխարհային շրջագայությունը։
Խմբի «Որսորդ» ալբոմը 2021 թ․ ճանաչվեց տարվա լավագույն ռոք-ալբոմներից մեկը ռուսական "Ռեպրոդուկտոր" պորտալի կողմից[3] և տարվա լավագույն ալբոմներից մեկը ըստ Musecube.org պորտալում իրականացված բաց քվեարկության արդյունքների[4]։
2023 թվականի հունիսին խումբը թողարկեց տարբեր լեզուներով թարգմանված իր լավագույն երգերի հավաքածուն՝ «The Big One» ալբոմը[5][6]։
Խմբի ներկայիս կազմն է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.