From Wikipedia, the free encyclopedia
«Կրիաներ վարժեցնողը» (թուրքերեն՝ Kaplumbağa Terbiyecisi), Օսման Համդի Բեյի 1906 և 1907 (երկու տարբերակներ) թվականներին ստեղծած կտավ։ 2004 թվականին նկարը վաճառվել է $3.5 միլիոն դոլարով։ Գտնվում է Ստամբուլի Պերա թանգարանում։
Կրիաներ վարժեցնողը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Օսման Համդի Բեյ |
տարի | 1906 |
բարձրություն | 221,5 սանտիմետր |
լայնություն | 120 սանտիմետր |
ժանր | երգիծանք |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պերա թանգարան |
հավաքածու | Պերա թանգարան |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Kaplumbağa Terbiyecisi by Osman Hamdi Bey Վիքիպահեստում |
«Կրիաներ վարժեցնողը» նկարում նկարիչ Օսման Համդի բեյը ծաղրում է Օսմանյան կայսրության դանդաղ և անարդյունավետ բարեփոխումների փորձերը (Տրանզիմատ) ժամանակավրեպ պատմական բնույթի պատկերով՝ կրիաներ վարժեցնելով։ Նկարում պատկերված է թուրքական ավանդական կրոնական հագուստով տարեց տղամարդ, որը ձեռքի ֆլեյտայով փորձում է «վարժեցնել» ոտքերի մոտ գտնվող կրիաներին[1]։
Օսման Համդի բեյը նկարը ստեղծել է Օսմանյան կայսրությունում մեծ հասարակական և քաղաքական իրարանցման ժամանակ։ Սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներկայացրած բարեփոխումները կամ անարդյունավետ էին, կամ հետագա ցնցումների պատճառ։ Օսմանյան կայսրությունը, որին 20-րդ դարի սկզբում դեռ պատկանում էին Բալկանյան թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի որոշ մասեր, ամբողջ Անատոլիան և Լևանտը և Արաբական թերակղզու մեծ մասը, գտնվում էր ինչպես իր տարածքում ազգայնական շարժումների աճող իշխանության, այնպես էլ օտարերկրյա արշավանքների լուրջ սպառնալիքի ներքո, ինչը ի վերջո կայսրությունը կպառակտեր նրանց միջև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Իր կտավում նկարիչը կանխագուշակել է 1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունը, ինչը վերջ դրեց սուլթանի ավտորիտար իշխանությանը։
1906 և 1907 թվականներին ստեղծված «Կրիաները վարժեցնողը» կտավները տարբեր են։ Կտավի երկրորդ տարբերակում հինգ կրիաների փոխարեն նկարիչը պատկերել է վեցին, ինչպես նաև երկրորդ կտավում պատկերված է կուժ և պատի վրա կա արաբերեն մակագրություն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.