From Wikipedia, the free encyclopedia
«Կրոլ օպերա» (կամ «Կրոլ-օպերա», գերմ.՝ Krolloper), չպահպանված օպերային թատրոն Բեռլինում, որը գտնվել է նախկին Քյոնինգսպլաց հրապարակի արևմտյան հատվածում (ներկայումս՝ Հանրապետության հրապարակ)։
Կրոլ օպերա | |
---|---|
Տեսակ | օպերային թատրոն և former theater? |
Երկիր | Գերմանիա[1] |
Գտնվելու վայրը | Միտտե |
Հիմնադրման ամսաթիվ | 1844 |
Ճարտարապետ | Friedrich Ludwig Persius? և Oskar Kaufmann? |
Krolloper Վիքիպահեստում |
Օպերային թատրոնը կառուցվել է 1844 թվականին՝ որպես Յոզեֆ Կրոլի զվարճանքների վայր։ 1851 թվականին վերակառուցվել է որպես օպերային թատրոն և տարբեր սեփականատերերի ու տնօրենների կողմից օգտագործվել օպերայի, օպերետայի և դրամայի համար։ Կառույցի շինարարությանը մասնակցել են ճարտարապետներ Լյուդվիգ Պերսիուսը, Կառլ Ֆերդինանդ Լանգանսը և Էդուարդ Կնոբլաուխը։ Շենքը կրկին վերակառուցվել է 1895 թվականին, որտեղ սկսել է գործել Նոր թագավորական օպերային թատրոնը։ Վերջինս վերանվանված Օպերայի և թատրոնի պրուսական պետական ընկերությունն էր։ 1924 թվականին կառույցը վերանվանվել է Բեռլինի Հանրապետության հրապարակի պետական օպերային թատրոնի, սակայն լայն հանրության մեջ մշտապես տարածված է եղել Կրոլ օպերա անվանումը։
1933 թվականին Ռեյխստագի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո, Կրոլ օպերայի շենքը դարձավ գերմանական կառավարության նիստերի հիմնական վայրը, որի պորտֆելների մեծ մասը պատկանում էր նացիստական կուսակցությանը։ Օպերայի շենքն ընտրվել էր դիրքի և տարողունակության համար։ 1933 թվականի մարտի 23-ին Կրոլ օպերայում տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունվում է «Արտակարգ լիազորությունների մասին» օրենքը, որի արդյունքում օրենսդիր իշխանությունը փոխանցվում էր կայսերական կառավարության ձեռքը։ Այսինքն, փաստացիորեն Ադոլֆ Հիտլերին տրվում էր անսահմանափակ իշխանություն։ Կրոլ օպերայի շենքը, մինչև նացիզմի անկումն օգտագործվել է ռեյխստագի նիստերի համար և եղել այն վայրը, որտեղ Հիտլերը կարդացել է իր բազմաթիվ ճառերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային պատմության վրա։ Մասնավորապես, այստեղ, 1939 թվականի հունվարի 30-ին Հիտլերն ասել է իր հայտնի ճառը, որտեղ նշվում էր․
«Այսօր ես կրկին հանդես եմ գալիս մարգարեի դերում․ եթե միջազգային հրեական ֆինանսիստները, Եվրոպայի ներսում և նրա սահմաններից դուրս, ևս մեկ անգամ ցանկանում են եվրոպական ազգերին ներքաշել Համաշխարհային պատերազմի մեջ, ապա դրա արդյունքը կլինի ոչ թե երկրագնդի բոլշևիկացումը, հուդայականության հաղթանակը, այլ Եվրոպայում հրեական ռասսայի ոչնչացումը, քանի որ ժամանակները, երբ մյուս ազգերն անպաշտպան են եղել քարոզչության հարցերում, անցել են պատմության գիրկը։ Նացիոնալ-սոցիալիստական Գերմանիան և ֆաշիստական Իտալիան ունեն լիազորություններ, որոնք նրանց տալիս են հարցի բնույթի վերաբերյալ աշխարհի լուսաբանման իրավունքը, որը շատ ազգեր ենթագիտակցաբար զգում են, սական դեռ չեն հասել էությանը։»
Կրոլ օպերայի շենքում Ռեյխստագի վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել 1942 թվականի ապրիլի 26-ին, ընդունվել է օրենք, համաձայն որի Հիտլերը դարձել է «գերմանական ժողովրդի բարձրագույն դատավորը»։
Կրոլ օպերայի շենքն ավերվել է 1943 թվականի նոյեմբերի 22-ին՝ դաշնակիցների ռմբակոծման արդյունքում։ Կառույցի փլատակները վերացվել են 1951 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.