Կրոնի հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնի հոգեբանություն, իրենից ներկայացնում է տարբեր հոգեբանական հետազոտության մեթոդների և բացատրական մոդելների կիրառում՝ տարբեր կրոնական ավանդույթներում, հոգևոր ձևերում[1]։ Այս գիտությունը փորձում է ճշգրիտ նկարագրել տարբեր կրոնների մանրամասները, համոզմունքների ծագումն ու վարքագիծը, ինչպես նաև նրանց հետ կապված սովորույթները։ Չնայած նրան, որ կրոնի հոգեբանությունը՝ որպես անկախ դիսցիպլին առաջացել է XIX դարի վերջին, բոլոր երեք գլխավոր խնդիրները լուծվել են դրանից շատ հարյուրամյակներ առաջ[2]։
Կրոնի բազմաթիվ ոլորտներ, ներկայումս, հոգեբանության կողմից ուսումնասիրված չեն։ Չնայած նրան, որ կրոնը մեծ դեր է խաղում մեծ թվով մարդկանց կյանքում, մնում է չբացահայտված, թե ինչու են որոշ դեպքերում նրանք հավատում դրական արդյունքի, իսկ երբեմն էլ՝ բացասական։ Դրանով է պայմանավորված անհրաժեշտությունը, թե ինչպես և ինչ ուղղությամբ է կրոնը ազդում մարդկանց կյանքի վրա։ Կարելի է արդյունքի հասնել միայն հոգեբանության և աստվածաբանության երկխոսության շնորհիվ[3]։