ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
From Wikipedia, the free encyclopedia
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, գիտահետազոտական ինստիտուտ Երևանում։ Հիմնադրվել է 1935 թվականին, ՀԽՍՀ ԺԿԽ-ին կից և 1936 թվականին մտել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (1943-1991 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ) մեջ։ Ունի Հայաստանի երկրաբանության և հնէաբանության, պետրոլոգիայի և միներալոգիայի, հրաբխականության, օգտակար հանածոների, փորձարարական երկրաբանության, մաթեմատիկական երկրաբանության, տեկտոնիկայի, երկրաքիմիայի, ջրաերկրաբանության, երկրամեխանիկայի և աշխարհագրության բաժիններ, բացարձակ երկրաժամանակագրության, միներալոգիական, քիմիական, ռենտգենակառուցվածքային, սպեկտրալ, էլեկտրոնային մանրադիտակի, ջրաքիմիական լաբորատորիաներ, արհեստանոցներ, մշտական գիտահետազոտական բազաներ Քաջարանում և Կապանում, Ախթալայում, Վարդենիսում, երկրաբանական թանգարան՝ Երևանում։ Ուսումնասիրում է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները՝ մետաղային և ոչ մետաղային հանքային հումքը, շինանյութերն ու զարդաքարերը, ջրային ռեսուրսները։ Գիտակազմակերպչական աշխատանքները իրականացնում են ընդհանուր և խնդրային գիտական խորհուրդները[2]։
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | ինստիտուտ և հաստատություն |
Երկիր | Հայաստան[1] |
Հիմնադրված | 1935 |
տնօրեն | ե․գ․դ․ Խաչատուր Մելիքսեթյան |
Վերադաս կազմակերպություն | ՀՀ ԳԱԱ |
Անձնակազմ | 165 մարդ (ապրիլի 1, 2017) |
Պարգևներ | |
Կայք | geology.am |