From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ԱՍՀՆ |
Ստեղծման թվական | 1990 |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Պատասխանատու նախարար | Նարեկ Մկրտչյան |
Կայք | mlsa.am |
1990 թվականին Հայաստանի սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության։
1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարության կառուցվածքում. կառույցը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության։
1996 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996 թվականի նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության նախարարության։
2000 թվականի փետրվարի 28-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նախարարությունը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեց Հայաստանի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության։
Նախարար
Տեղակալներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.