Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
կազմակերպություն / From Wikipedia, the free encyclopedia
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | Հիմնադրամ |
Հապավում | ՀՃՈՒ (RAA) |
Հիմնադրված | 1982 |
Իրավ. կարգավիճակ | գործող |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Տեղագրություն | Երևան, Կալիֆորնիա |
Պաշտ. լեզու(ներ) | հայերեն, անգլերեն և ռուսերեն |
Գլխավոր քարտուղար | Սամվել Կարապետյան |
Հիմնական մարմին | Հոգաբարձուների խորհուրդ |
Հիմնադիր | Արմեն Հախնազարյան |
Կայք | raa.am |
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը հիմնադրվել է Աախենում (Գերմանիա) 1982 թվականին որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն պրոֆեսոր-դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից։ ԱՄՆ-ի մասնաճյուղը հիմնադրվել է Կալիֆորնիայում 1996 թ.։ Հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1998 թվականին և գրանցվել որպես հասարակական կազմակերպություն (2010 թ.-ից՝ հիմնադրամ)[1]
Մինչև 2020 թվականը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եղել է ՀՃՈՒ հիմնադրամի Երևանյան մասնաճյուղի տնօրենը։ Ներկայումս հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Ժորա Մանուչարյանը, իսկ հայաստանյան գրասենյակի կառավարումն իրականացվում է Տնօրենների խորհրդի կողմից։
Տնօրենների խորհուրդ՝ տնօրեն` Էմմա Աբրահամյան (Սամվել Կարապետյանի այրին), վարչական հարցերի և հրատարակությունների գծով համատնօրեն` Րաֆֆի Քորթոշյան, ճարտարապետական գործունեության գծով համատնօրեն` Աշոտ Հակոբյան, համակարգչային և տեխնիկական հարցերի գծով համատնօրեն` Արմեն Գևորգյան[2]։