Հաբանդ (Սյունիք)
Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Հաբանդ, գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաբանդ (այլ կիրառումներ)
Հաբանդ գավառին հայ պատմիչները շատ քիչ են անդրադարձել։ «Աշխարհացոյցի» մեջ հիշատակված է երկու Հաբանդ։ Դրանցից մեկը գտնվում է Սյունիքում, իսկ մյուսը՝ Արցախում։
Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։
Արևելյան կողմում Հաբանդի սահմանն անցնում է Հագարի գետով, արևմտյան կողմում նա շփվում է Ծղուկքի Տաթև և Որոտան շրջանների հետ։ Հյուսիսում նրա սահմանն Աղահեջքի հետ անցնում էր Հագարի գետի Աղողլան վտակի աջ ափով տարածվող լեռներով, իսկ հարավային կողմում՝ Բարգուշատ և Որոտան գետերի ջրբաժան լեռներով, որտեղ Հաբանդը սահմանակցում էր Բաղք-Քաշունիքի և Բաղք-Աճանանի հետ[1]։
Ավանդության համաձայն Ձագիկ նահապետը Հաբանդ գավառում կառուցել է մի բերդ և այն անվանել «Ձագեձոր» կամ Հաբանդի բերդ, իսկ այն ձորը, որտեղ գտնվում էր բերդը, իբր, նրա անունով էլ կոչվեց «Ձագեձոր»[2]։
Հետագայում Ձագեձոր անունն աղավաղման ենթարկվելով, դարձել է Զանգեզուր, իսկ նրա մյուս անունը՝ Հաբանդը աստիճանաբար հանվել է գործածությունից։
Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Հաբանդ գավառի տակ հիշատակվում է 79 գյուղ[1]։