Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Яков Аркадьевич Мелькумов, դեկտեմբերի 12 (24), 1885[1], Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 3, 1962(1962-07-03)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) ռազմական հուշերի գրքի հեղինակ։

Կենսագրություն

Ծնվել է Շուշիի գավառի Խերխան գյուղում, որմնադրի ընտանիքում։ 1890 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աշխաբադ, որտեղ Հակոբը սովորել է թուրքմեներեն և ձիավարություն։ 1906 թվականին ավարտել է Աշխաբադի գիմնազիայի 6-րդ դասարանը[2][3]։

Բանակ է զորակոչվել 1907 թվականին։ 1910 թվականին ավարտել է Նիկոլաևի հեծելազորային ուսումնարանը, ստացել է շտաբս-ռոտմիստրի կոչում։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին որպես գնդացրային անձակազմի հրամանատար[3]։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը։ 1918 թվականի ամռանից եղել է 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա, 1919 թվականի վերջերից՝ 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը։ 1920-1923 թվականներին մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը։ 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։ 1924 թվականին նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար։ 1924-1931 թվականներին նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները։ 1935 թվականին ստացել է կոմդիվի (դիվիզիայի հրամանատարի) կոչում։ 1934-1937 թվականներին զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը[4]։

1937 թվականի հունիսին ձերբակալվել է։ 1940 թվականի ապրիլին «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է գնդակահարության՝ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից։ Մեղադրյալի բողոքարկելուց հետո, ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ՝ պատիժը փոխարինվեց 15 տարվա ազատազրկմանբ և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկմանբ։ 1954 թվականին ազատ է արձակվել և 1955 թվականին ռեաբիլիտացվել է։ Մահացել է 1962 թվականին՝ Մոսկվայում[2]։

Հիշատակի հավերժացում

Հակոբ Մելքումյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[5]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.