Ազգային արժանապատվության ասպետներին
աղբյուր-հուշակոթող Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Ազգային արժանապատվության ասպետներին», աղբյուր-հուշակոթող Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում՝ Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում[1]։ Նվիրված է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակին։ Բացվել է 2023 թվականի ապրիլի 25-ին։
Remove ads
Պատմություն
Հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել են Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները։ 2020 թվականի հուլիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացած քննարկում-խորհրդակցության ընթացքում ներկայացվել է մայրաքաղաքում արժանապատիվ ասպետների հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարան ուղղված դիմումը։ Հարցի առնչությամբ եղել են նաև ՀՀ ԱԳՆ-ի ու Երևանի ավագանու խմբակցությունների դրական եզրակացությունները[1]։
Տեղադրելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 14-ի նիստում[1]։
Remove ads
Նկարագրություն
Աղբյուր-հուշակոթողի ուղղահայաց քարերի վրա գրված են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից և 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսներ Սողոմոն Թեհլիրյանի, Արամ Երկանյանի, Արմեն Գարոյի, Գրիգոր Մերջանովի, Արա Սարգսյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչ Փափազյանի, Շահան Նաթալիի, Հակոբ Մելքումովի, Երվանդ Ֆունդուկյանի, Միսաք Թորլաքյանի, Արշավիր Շիրակյանի, Արշակ Եզդանյանի, Ստեփան Ծաղիկյանի, Արտաշես Գևորգյանի, Պետրոս Տեր-Պողոսյանի անունները։ Ներքևի հորիզոնական քարին գրված է․ «1919-1922․ Ազգային արժանապատվության ասպետներին»[2]։ Կոթողի հետնամասում փորագրված են «Նեմեսիս» գործողության անվանումը և Սողոմոն Թեհլիրյանի խոսքերը. «Կան դատեր, որոնց վճիռները չպետք է վստահել դատարաննրին»[3]։
Քանդակի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է[4]։
Remove ads
Բացում
Հուշակոթողի բացման արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 25-ին։ Մասնակցել և ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հերոսների ժառանգները[3]։
Թուրքիայի արձագանք
Ի պատասխան Երևանում «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողի բացման` Թուրքիան Հայաստանի համար 2023 թվականի ապրիլի 29-ին դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է իր օդային սահմանը[5]։
![]() |
Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք[5]։ - Մևլյութ Չավուշօղլու, Թուրքիայի արտաքին գործերի նախարար |
![]() |
Remove ads
Հայաստանի վարչապետի արձագանք
Արձանի բացումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ Ազգային Ժողովում, ապա նաև «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է այդ որոշումը՝ այն համարելով ազգային շահերից չբխող և սխալ քայլ[6][7]։
![]() |
Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես կարծում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։ - Նիկոլ Փաշինյան, Հայաստանի վարչապետ, մայիսի 5, 2023 թվական |
![]() |
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads