Հակոբոս Ալփյան (Հակոբոս՝ եբր. «գարշապարից բռնող») հուն․՝ Ιάκωβος ο Μικρός, լատին․՝ Iacobus Minor - Հակոբոս Կրտսեր մոտ մ.թ.ա. 1-ին դար, Գալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել - 62, Եգիպտոս), ըստ Նոր Կտակարանի՝ Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը։

Արագ փաստեր Հակոբոս Ալփյան, Ծնունդ ...
Հակոբոս Ալփյան
Thumb
Ծնունդմոտ մ.թ.ա. 1-ին դար
ԾննդավայրԳալիլեա, Հյուսիսային մարզ, Իսրայել
Վախճան62
Վախճան վայրԵգիպտոս
Վախճան պատճառգլխատում
Եկեղեցիքրիստոնեություն և հուդայականություն
Սրբացված կարգսուրբ
Պաշտոնառաքյալ
Ազգությունհրեա
ԵրկիրՀին Հռոմ
ՈւսուցիչՀիսուս
ՀայրAlphaeus?[1][2][3][…]
Փակել
Thumb

Հակոբոս Ալփյան առաքյալը Նոր Կտակարանում

Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսի որդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվում է Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում(Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում։ Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)՝ Մատաթիայի ընտրության ժամանակ։ Ուշագրավ է, որ Մատթեոսի և Մարկոսի Ավետարաններում Հակոբոսը Թադեոսի հետ հիշվում է որպես Ալփեոսի որդի։ Մարկոս 2։14 համարում Ալփեոսի որդի է անվանվում նաև Ղևի-Մատթեոսը, ինչի արդյունքում կարծիք է ձևավորվել, որ երեք առաքյալները՝ Հակոբոս Կրտսերը, Թադեոսը և Մատթեոսը եղբայրներ էին։

Հակոբոս Ալփյան առաքյալը Ավանդության մեջ

Ըստ եկեղեցական ավանդության Հակոբոսը, նախքան Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը իր եղբոր՝ Մատթեոսի նման մաքսավոր է եղել։ Հոգեգալստից հետո քարոզել Հրեաստանում, այնուհետև, Անդրեասի հետ մեկնել է Եդեսիա։ Հետագայում ինքնուրույն քարոզել է Գազայում և Էլևթերոպոլիսում (Հարավային Պաղեստին) և Եգիպտոսում։ Որոշ հեղինակներ այս Հակոբոսին նույնացնում են Հակոբոս Տյառնեղբոր հետ, ինչը չունենալով բավականին հիմքեր, մերժելի է Արևելյան եկեղեցիների կողմից։ Նրա մահվան և թաղման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ։ Բոլոր հեղինակները համաձայն են, որ նա նահատակվել է, սակայն տարբերվում է վայրը և եղանակը։ Նա կամ մահ է ընդունել «հրեաների կողմից քարկոծման միջոցով», կամ խաչվել է Եգիպտոսի ճանապարհին։

Հիշատակության օրը

Սուրբ Հակոբոս Ալփյան առաքյալը Ընդհանրական Եկեղեցու սուրբ է։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է նրա տոնը 12 առաքյալների հետ և Վերափոխմանը Երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Թովմաս, Սիմոն Կանանացի առաքյալների հետ միասին նույն օրը։ Հույն Եկեղեցին տոնում է հոկտեմբերի 9-ին, Լատին Եկեղեցին՝ Մայիսի 1-ին՝ որպես Հակոբոս Տյառնեղբայր։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.