Համախառն ներքին արդյունք
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է[1][2]։

50,000 ից ավել | 35,000–50,000 |
20,000–35,000 | 10,000–20,000 |
5,000–10,000 | 2,000–5,000 |
ավելի քան 2,000 | տվյալներ չկան |

Մարզի ընդհանուր բնակչության և ՀՆԱ-ի հարաբերակցությունը մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն է, և նույնը կոչվում է կյանքի միջին մակարդակ[3][4]։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ՀՆԱ-ն սահմանում է որպես «արտադրության համախառն միջոց, որը հավասար է արտադրության և ծառայություններ մատուցող բոլոր ռեզիդենտ և ինստիտուցիոնալ միավորների ավելացված համախառն արժեքի գումարին (գումարած ցանկացած հարկեր և հանած ցանկացած սուբսիդիաներ)[5]։
ՀՆԱ-ն հաճախ օգտագործվում է որպես միջազգային համեմատության չափիչ, ինչպես նաև տնտեսական առաջընթացի լայն միջոց։ Այն հաճախ համարվում է «ազգային զարգացման և առաջընթացի աշխարհի ամենահզոր վիճակագրական ցուցիչը»[6]։
Remove ads
Պատմություն
1654-1676 թվականների հոլանդացիների և անգլիացիների միջև պատերազմի ընթացքում Ուիլյամ Փեթին հանդես եկավ ՀՆԱ-ի հիմնական հայեցակարգով՝ հարձակվել տանտերերի վրա․ընդդեմ անարդար հարկման[7]:Չարլզ Դավենանտը մեթոդը մշակեց 1695 թվականին[8]:ՀՆԱ-ի ժամանակակից հայեցակարգը առաջին անգամ մշակեց Սիմոն Կուզնեցը 1934 թվականին՝ ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը[9]:1944 թվականին Բրետոն Վուդսի համաժողովից հետո ՀՆԱ-ն դարձավ երկրի տնտեսությունը չափելու հիմնական գործիքը[10]։ Այդ ժամանակ համախառն ազգային արտադրանքը (ՀՆԱ) նախընտրելի գնահատականն էր, որը ՀՆԱ-ից տարբերվում էր նրանով, որ չափում էր երկրի քաղաքացիների կողմից արտադրությունը երկրի ներսում և արտերկրում, այլ ոչ թե «ռեզիդենտ ինստիտուցիոնալ միավորները»[11]։
ՀՆԱ հասկացության պատմությունը պետք է տարբերել փոփոխությունների պատմությունից՝ դրա գնահատման շատ ձևերով։ Ֆիրմաների կողմից ավելացված արժեքը համեմատաբար հեշտ է հաշվարկել իրենց հաշիվներից, բայց պետական հատվածի, ֆինանսական արդյունաբերության և ոչ նյութական ակտիվների ստեղծման կողմից ավելացված արժեքն ավելի բարդ է։ Այս գործողությունները գնալով ավելի կարևոր են զարգացած տնտեսություններում, և դրանց գնահատումը կարգավորող միջազգային կոնվենցիաները պարբերաբար փոխվում են՝ փորձելով հետևել արդյունաբերական առաջընթացներին[12]։
ՀՆԱ-ն գլոբալ դարձավ 1993 թվականին, երբ Չինաստանը պաշտոնապես ընդունեց այն որպես տնտեսական գործունեության ցուցանիշ։ Նախկինում Չինաստանը ապավինում էր մարքսիստներից ներշնչված հաշվապահական հաշվառման ազգային համակարգին[13]։
Remove ads
Տնտեսական վերլուծություն
Տնտեսական վերլուծության մեջ ՀՆԱ-ն համադրվում է ամբողջ բնակչության, տնտեսապես ակտիվ և զբաղված բնակչության թվաքանակի, հիմնական ֆոնդերի, ներդրումների ծավալի, աշխատավարձի ֆոնդի, պետական ծախսերի, բնակչության իրական դրամական եկամուտների ու ծախսերի և այլ ցուցանիշների հետ։ ՀՆԱ-ն բնութագրում է տնտեսության միավորների արտադրական գործունեության վերջնական արդյունքը և չափում այդ միավորների կողմից վերջնական սպառման համար արտադրված ապրանքների և ծառայությունների արժեքը։ ՀՆԱ - ն առաջին հերթին կարելի է ներկայացնել արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների գինը, սա նշանակում է, որ արտադրության պրոցեսում կիրառված միջանկյալ ապրանքների և ծառայությունների արժեքը չի մտնում ՀՆԱ-ի մեջ։ Երկրորդ հերթին՝ ՀՆԱ-ն ներքին արդյունք է քանի որ արտադրվում է ռեզիդենտների կողմից և հաշվարկվում է առանց արտերկրում ձևավորված սկզբնական եկամուտների, որոնք կարող են ստանալ ոչ ռեզիդենտ-միավորները։ Երրորդ հերթին՝ ՀՆԱ-ն համախառն արդյունք է, քանի որ ներառում է հիմնական կապիտալի արժեքի սպառումը արտադրության գործընթացում։ Հիմնական կապիտալի սպառումը իրենից ներկայացնում է հիմնական կապիտալի արժեքի նվազում հաշվետու ժամանակաշրջանում՝ նրա ֆիզիկական և բարոյական մաշվածության և պատահական վնասների արդյունքում։ ՀՆԱ -ն տվյալ երկրի սահմաններում արտադրված ապրանքներն ու ծառայություններն են՝ ինչպես սեփական, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ։ Որպեսզի ճիշտ հաշվարկվի արտադրության համախառն ներքին ծավալը, անհրաժեշտ է, որ տվյալ տարում արտադրված ապրանքներն ու ծառայությունները հաշվարկվեն ոչ ավել, քան մեկ անգամ։ Քանի որ կան դեպքեր, երբ ապրանքները կարող են վերավաճառվել կամ դեռ շարունակեն մասնակցել արտադրական գործընթացին, այդ իսկ պատճառով հաշվարկվում են միայն վերջնական ապրանքներն ու ծառայությունները։ ՀՆԱ հաշվարկից պետք է բացառել նաև ոչ արտադրական գործարքները, որոնք լինում են ապրանքների վերավաճառք և զուտ ֆինանսական գործարքներ։ Զուտ ֆինանսական գործարքները իրենցից ներկայացնում են.
- պետական տրանսֆերտներ,
- մասնավոր տրանսֆերտներ,
- գործարքներ արժեթղթերի հետ։
Remove ads
ՀՆԱ հաշվարկման մեթոդներ
ՀՆԱ հաշվարկման մեթոդները երկուսն են՝
- ըստ ծախսումների
- ըստ եկամուտների
ՀՆԱ-ի նկատմամբ ամենաընդհանուր չափման և քանակարկման մոտեցումը ծախսումների մեթոդն է՝
- ՀՆԱ = սպառում + համախառն ներքին մասնավոր ներդրումներ + կառավարության ծախսումներ + զուտ արտահանում
Y = C + Ig + G + Xn
Եկամտի մոտեցումն աշխատում է այն սկզբունքով, որ արտադրական գործոնների («արտադրողներ», խոսակցականորեն) եկամուտները պետք է հավասար լինեն իրենց արտադրանքի արժեքին և որոշում է ՀՆԱ-ն `գտնելով բոլոր արտադրողների եկամուտների հանրագումարը[14]։
Ընդհանուր գործոնային եկամուտ = աշխատողների փոխհատուցում + կորպորատիվ շահույթ + սեփականատիրոջ եկամուտ + վարձակալության եկամուտ + զուտ տոկոսներ[15]։
ՀՆԱ-ի գնահատման երրորդ միջոցը գնորդների գներով չափված ապրանքների և ծառայությունների վերջնական օգտագործման հանրագումարի հաշվարկն է (բոլոր օգտագործումները, բացառությամբ միջանկյալ սպառման)[5]:Միջանկյալ ապրանքների և ծառայությունների ծախսերը չեն հաշվարկվում:Միջանկյալ ապրանքներ և ծառայություններ այն ձեռնարկություններն են, որոնք օգտագործվում են ձեռնարկությունների կողմից հաշվետու տարվա ընթացքում այլ ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար[16]։
Ըստ ԱՄՆ Տնտեսական վերլուծության բյուրոյի, որը պատասխանատու է ԱՄՆ-ում ազգային հաշիվների հաշվարկման համար, «Ընդհանուր առմամբ, ծախսային բաղադրիչների աղբյուրի տվյալները համարվում են ավելի հուսալի, քան եկամտի բաղադրիչների համար[17]։
ՀՆԱ-ի տեսակներ
Կիրառվում են անվանական (նոմինալ) ՀՆԱ, իրական ՀՆԱ, փաստացի ՀՆԱ և պոտենցիալ ՀՆԱ ցուցանիշները։
- Անվանական (նոմինալ) ՀՆԱ - ընթացիկ, տարվա գներով հաշվարկված ՀՆԱ-ն է[18]։
- Իրական ՀՆԱ - թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է՝ հաշվարկված բազիսային(նախորդ), տարվա գներով[19]։
Իրական ՀՆԱ-ն հաշվարկելու համար պետք է օգտագործել գների ինդեքսը[20]։
- Իրական ՀՆԱ (Q) = Անվանական ՀՆԱ (PQ) / ՀՆԱ դեֆլյատոր (P), որտեղ
ՀՆԱ դեֆլյատոր (P) = Անվանական ՀՆԱ (PQ) / Իրական ՀՆԱ (Q)
- Փաստացի ՀՆԱ - ՀՆԱ-ն է՝ ոչ լիարժեք զբաղվածության պայմաններում։
- Պոտենցիալ ՀՆԱ - ՀՆԱ-ի կանխատեսումն է՝ լիարժեք զբաղվածության պայմաններում[21]։
ՀՆԱ-ն ընթացիկից հաստատուն արժեքների վերափոխելու համար օգտագործվող գործոնն անվանում են ՀՆԱ-ի դեֆլյատոր։ Ի տարբերություն սպառողական գների ինդեքսի, որը չափում է տնային տնտեսության սպառման ապրանքների գնաճը կամ գնանկումը, ՀՆԱ-ի դեֆլյատորը չափում է տնտեսության մեջ ներկրվող բոլոր ապրանքների և ծառայությունների գների փոփոխությունները, ներառյալ ներդրումային ապրանքներն ու պետական ծառայությունները, ինչպես նաև տնային տնտեսությունների սպառման ապրանքները[22]։
Remove ads
Ներուժային և փաստացի ՀՆԱ
Փաստացի ՀՆԱ-ն առանձին տարիներին ստեղծված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է՝ միասնական համադրելի գներով արտահայտված։ Եթե դիտարկում ենք ՀՆԱ աճն անցած, ենթադրենք 10 տարիների ընթացքում, ապա դրանք բոլորը պետք է արտահայտված լինեն միևնույն գներով։ Փաստացի ՀՆԱ աճի տեմպերը կարող են խիստ տատանվել՝ բարձրանալ, իջնել, նույնիսկ բացասական դառնալ, երբ արտադրության իրական ծավալը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվում է։
Ներուժային ՀՆԱ-ն այն ապրանքների և ծառայությունների ամբողջական արժեքն է, որոնք երկիրը կարող է արտադրել իր արտադրական ռեսուրսների օգտագործման միջին լարվածության պայմաններում։ Դա նշանակում է, որ փաստացի ՀՆԱ-ն տատանվում է ներուժային ՀՆԱ-ի սահմաններում։ Ներուժային ՀՆԱ աճի տեմպերը սովորաբար ավելի կայուն են, քանի որ արտադրական հնարավորություններն ավելանում են աշխատուժի կապիտալի կայուն տեմպերով աճի և տեխնոլոգիական որոշակի կայուն առաջադիմության պայմաններում։
Remove ads
Ծանոթագրություններ
Հետագա ընթերցում
Արտաքին հղումներ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads