Համաձայնության հրապարակ
From Wikipedia, the free encyclopedia
Համաձայնության հրապարակ (ֆրանս.՝ Place de la Concorde, այս անվանումն ստացել է 1795 թվականին)։ Սկզբնական շրջանում հրապարակի կենտրոնում կանգնեցված է եղել Լյուդովիկոս 15-րդ արձանը, որը վերացրին ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Արձանի տեղում տեղադրեցին գիլյոտին, որտեղ գլխատեցին քաղաքական մի շարք գործիչների՝ սկսած Լյուդովիկոս 16-րդից ու Մարի-Անտուանետ թագուհուց մինչև Դանտոն և Ռոբեսպիեր։ Ութանկյուն հրապարակի զարդը 23 մետրանոց կոթողն է, որը Ֆրանսիային է նվիրել Եգիպտոսի թագավոր Մուհամմեդ Ալին։ Հրապարակի անկյուններում վեր են խոյանում 8 արձաններ՝ Ֆրանսիայի հիմնական քաղաքների խորհրդանիշները՝ Բրեստ, Ռուան, Լիլ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել, Բորդո, Նանտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ 2015․05․29 |