From Wikipedia, the free encyclopedia
Համլետ (ռուս.՝ Гамлет), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1964 թվականին՝ Գրիգորի Կոզինցևի կողմից, ըստ Շեքսպիրի համանուն ողբերգության։ Ֆիլմի սյուժեն չնայած որոշ կրճատումների, համապատասխանում է Շեքսպիրի պիեսին։ Կինոնկարի առաջին ցուցադրությունը ԽՍՀՄ-ում, կայացել է 1964 թվականի ապրիլի 19-ին։
Համլետ ռուս.՝ Гамлет | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և ողբերգություն |
Հիմք | Համլետ |
Թվական | 1964 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Կոզինցև |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Կոզինցև |
Դերակատարներ | Ինոկենտի Սմոկտունովսկի, Անաստասիա Վերտինսկայա, Միխայիլ Նազվանով, Էլզա Հովատակ, Յուրի Տոլուբեև, Վլադիմիր Էրենբերգ, Ստեփան Օլեքսենկո, Վադիմ Մեդվեդև, Իգոր Դմիտրիև, Վիկտոր Կոլպակով, Ալեքսանդր Չեկաևսկի, Արեն Ռեյնո, Յուրի Բերկուն և Անտս Լաուտեր |
Օպերատոր | Յոնաս Գրիցյուս |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Պատմվածքի վայր | Դանիա |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 144 րոպե |
Hamlet (1964 film) Վիքիպահեստում |
Համլետի հոր՝ Դանիայի թագավորի մահվանից հետո, գահին նստում է վերջինիս եղբայրը՝ Կլավդիոսը, ով կնության է վերցնում այրիացած թագուհուն՝ Գերտրուդին։ Այդ հարսանիքը կազմակերպելու շտապողականությունը, ինչպես նաև Կլավդիոսի ցոփ ու շվայտ կյանքը թախիծ ու նողկանք են առաջացնում արքայազն Համլետի հոգում։ Նրա ծանր մտքերի ընթացքը ընդհատում է ընկերը՝ Հորացիոն, ով եկել էր երկու սպաների ուղեկցությամբ և պատմում է, որ գիշերը տեսել են Համլետի հոր ուրվականին։ Համլետը նրանցից այդ մասին լռելու խոստում կորզելուց հետո, որոշում է ինչ գնով էլ լինի՝ շփվել իր հոր ուրվականի հետ։
Հանդիպումը Համլետին սարսափի ու խուճապի է մատնում։ Ուրվականը նրան պատմում է, որ հորեղբայրը՝ ներկայիս թագավորը, սպանել է իրեն։ Հրաժեշտ տալուց առաջ, ուրվականը որդուն խնդրում է վրեժխնդիր լինել։ Համլետը ցնցված է և այն աստիճանի շփոթված, որ պալատականները կարծում են, թե խելագարվել է։ Այդ ամենից հետո արքայազնը որոշում է ցնորված ձևանալ։ Արքան կռահում է, որ Համլետը չի խելագարվել, այլ ձևացնում է ինչ-որ նպատակով։ Նա Համլետի մոտ է ուղարկում նրա ընկերներին՝ Ռոզենկրանցին և Գիլդենշտերնին, որպեսզի նրանք համապատասխան պարգևավճարի դիմաց պարզեն, թե ինչ կա արքայազնի մտքում։ Սակայն Համլետը հասկանալով նրանց գալու իրական նպատակը, ոչինչ չի բացահայտում և հարցերին պատասխանում է անիմաստ մենախոսություններով։
Այդ ժամանակ Հելսինոր է ժամանում թափառական արտիստների մի խումբ։ Համլետը նրանց խնդրում է, որպեսզի բեմադրեն «Գոնզագոյի սպանությունը», որտեղ նա մեջբերում է իր ստեղծագործություններից մի քանի տող։ Այդպիսով, այդ բեմադրությունը պետք է ներկայացներ նախկին արքային՝ ուրվականի բառերով։ Թագավորը ուշադրությամբ հետևում է պիեսի գործողություններին և հեռանում է այն բանից հետո, երբ պիեսում տեղի է ունենում սպանություն։
Ներկայացումն ավարտվելուց հետո Համլետը գնում է թագուհու մոտ և խոսակցությունից առաջ սպանում է սենյակում թաքնված թագավորական խորհրդատու, սենեկապետ Պոլոնիուսին, կարծելով, որ դա Կլավդիոսն է։ Զրույցի ընթացքում նա հանդիմանում է մորը, որ ամուսնանալով Կլավդիոսի հետ, նա պղծել է իր նախկին ամուսնու հիշատակը։
Արքան հասկանալով, որ Համլետն իր համար վտանգ է ներկայացնում, նրան ուղարկում է Անգլիա, որպեսզի այնտեղ, ժամանելուց անմիջապես հետո նրան մահապատժի ենթարկեն։ Արքայազնը փրկվելով այդ դաժան բախտից, վերադառնում է Դանիա։ Հորեղբայրը, ի պատասխան դրա, դիմում է արդեն իսկ փորձված միջոցին՝ թույնին։ Համլետը մինչ մահանալը, սպանում է արքային։ Դանիայի գահը փոխանցվում է Ֆորտինբրասին՝ Նորվեգիայի իշխանին։
Դերակատար | Կերպար |
---|---|
Ինոկենտի Սմոկտունովսկի | Համլետ |
Միխայիլ Նազվանով | Կլավդիոս արքա |
Էլզա Ռաձինյա | թագուհի Գերտրուդ |
Յուրի Տոլուբեև | Պոլոնիուս |
Անաստասյա Վերտինսկայա | Օֆելյա |
Վլադիմիր Էրենբերգ | Հորացիո |
Ստեփան Օլեկսենկո | Լաերտ |
Վադիմ Մեդվեդև | Գիլդենշտերն |
Իգոր Դմիտրիև | Ռոզենկրանց |
Վիտալի Շչեննիկով | հոր ուրվականը |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Գրիգորի Կոզինցև | սցենարիստ |
Գրիգորի Կոզինցև | ռեժիսոր |
Յոնաս Գրիցյուս | օպերատոր |
Դմիտրի Շոստակովիչ | կոմպոզիտոր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.