Հայաստանի Բարձրագույն խումբ 2010 (ֆուտբոլ)
From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի Բարձրագույն խումբ 2010ը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունն է։ Այն սկսվել է 2010 թվականի Մարտի 27-ին և ավարտվել նույն թվականի նոյեմբերի 14-ին[1]։
Հայաստանի Բարձրագույն խումբ 2010 (ֆուտբոլ) | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | Մարտի 27, 2011 — Նոյեմբերի 14, 2011 |
Մասնակիցներ | 8 |
Քաղաքներ | 4 |
Մարզադաշտեր | 6 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Փյունիկ (13-րդ) |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 112 |
Խփված գոլեր | 316 (2.82 գոլ խաղում) |
← 2009 2011 → |
19-րդ առաջնությունը ընթացավ 28 փուլերով։ Թիմերը միմյանց հետ մրցեցին 4 անգամ։ Չեմպիոն հռչակվեց ամենաշատ միավոր վաստակած թիմը՝ Երևանի «Փյունիկը»։ Հաշվի առնելով այն, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, որը 2010 թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության արդյունքներով լքելու է Բարձրագույն խումբը, ունի նոր հովանավոր, որը լայնածավալ աշխատանքներ է կատարում ակումբի ենթակառուցվածքները բարելավելու նպատակով և Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին աջակցելու նպատակով, ՀՖՖ Գործադիր Կոմիտեն որոշեց ընդլանել 2011 թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության կազմը և թույլ տալ «Շիրակ» թիմին մասնակցել վերը նշված առաջնությանը[2]։