Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
բարեգործական կազմակերպություն ԱՄՆ֊ում / From Wikipedia, the free encyclopedia
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) գյուղերի զարգացմանն ուղղված երեխայակենտրոն ծրագրեր իրականացնող բարեգործական կազմակերպություն է, որ իր գրասենյակներն ունի Հայաստանում և ԱՄՆ-ում[1]։ Ըստ հիմնադրամի տեղեկությունների՝ նրանք ունեն ավելի քան 107,000 շահառուներ Հայաստանի 6 մարզերի 64 գյուղերից։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ) | |
---|---|
Տիպ | Բարեգործական հիմնադրամ |
Հիմնադրված | 2003 թվական |
Հիմնադիրներ | Կարո Արմեն |
Տեղագրություն | Երևան, Հայաստան |
Ներկայացուցչություն | Նյու Յորք, ԱՄՆ |
գործունեության որլորտ | Գյուղական համայնքների զարգացում |
Եկամուտ | Մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար |
Նվիրատվություններ | 50 միլիոն դոլարի ներդրում Հայաստանում |
Աշխատակիցների թիվ | 150 (2022) |
Անդամների թիվ | 107 000 շահառու |
Կարգախոս | Զորակցելով սերունդներին |
Կայք | coaf.org |
ՔՈԱՖ-ը հիմնադրվել է 2003 թ. և իր առաջին ծրագրերը մեկնարկել 2004 թ.՝ այն բանից հետո, երբ ամերիկահայ բժիշկ և գործարար Կարո Արմենն այցելեց Հայաստան, եղավ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում՝ Հայաստանի գյուղական համայնքների ծայրաստիճան աղքատության ու լքվածության ականատեսը լինելով։ Այդուհանդերձ, ՔՈԱՖ-ի հիմնումն ուներ մեկ նպատակ՝ հաղթահարել աղքատությունն ու զարգացնել Հայաստանի գյուղերը կրթական[2], առողջապահական[3], տնտեսական զարգացման ծրագրերի[4], ինչպես նաև երեխայի և ընտանիքի ծառայությունների միջոցով։
Հիմնադրամն իր առաքելությունն է համարում նորարության միջոցով գյուղերը զարգացնելու համար ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նախաձեռնություններով երեխաներին ու մեծահասակներին անհրաժեշտ ռեսուրսներով ապահովելը։ Կազմակերպությունը ձգտում է կերտելու Հայաստան, որտեղ բոլոր երեխաները, երիտասարդներն ու նրանց ընտանիքներն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ և հնարավորություններ՝ կիրառելու իրենց ողջ ներուժն ու նպաստելու իրենց շրջակա միջավայրի զարգացմանը։
2015թ. ՔՈԱՖ-ն սկսեց զարգացնել ՍՄԱՐԹ նախաձեռնությունը[5]՝ գյուղական համայնքներում առկա բացերը լրացնելու համար։ ՍՄԱՐԹ նախաձեռնության նպատակն է, համընդհանուր կրթությունը, տեխնոլոգիաներն ու հնարավորությունները մատչելի դարձնելով, զարգացնել գյուղերը Հայաստանում։ Այս համատեքստում հարկ է նշել Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, որը տեխնոլոգիապես հագեցած կրթական հաստատություն է։ Կենտրոնը ՍՄԱՐԹ քաղաքացիության կրթակարգով արտադպրոցական կրթություն է տրամադրում շրջակա 27 համայնքների երեխաների ու երիտասարդների։
Կազմակերպության համար ՍՄԱՐԹ կենտրոնը գյուղական զարգացման մոդել է, ինչպես նաև մի ողջ սերնդի մտածողության փոփոխության սկիզբ։ ՔՈԱՖ-ի նպատակն է ՍՄԱՐԹ կենտրոններ բացել Հայաստանի բոլոր մարզերում[6]։
Հիմնադրամը բավարարում է բարեգործական կազմակերպությունները գնահատող այնպիսի միջազգային հաստատությունների չափանիշներին, ինչպիսիք են՝ GuideStar, Better Business Bureau, and Charity Navigator.