Հայդելբերգյան մարդ
From Wikipedia, the free encyclopedia
Հայդելբերգյան մարդ (լատին․՝ Homo heidelbergensis), պեղածո մարդու տեսակ։
Հայդելբերգյան մարդ | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Homo heidelbergensis
| |||
|
Ներկայացված է ստորին ծնոտով, որը 1907-ին գերմանացի հնէագետ Օտո Շյոտենզակը էտրուսկյան ռնգեղջյուրի, հնագույն փղի, ձիու, առյուծի և պեղածո այլ կենդանիների ոսկորների հետ հայտնաբերել է Հայդելբերգ քաղաքի մոտ, Էլսենց գետի հովտում, 24 մետր խորության վրա։
Վերագրվում է վաղ պլեյստոցենին (մեր թվարկությունից մոտ 400 հազար տարի առաջ)։ Ծնոտն աչքի է ընկնում պարզունակ գծերով (զանգվածայնություն, կզակի լրիվ բացակայություն և այլն) և ատամների համարյա ժամանակակից կազմությամբ։ Գտնվել են նաև մեծ քանակությամբ կայծքարի կտորներ, որոնք հավանաբար մշակված են և դիտվում են իբրև հայդելբերգյան մարդու գործիքներ։
Ուսումնասիրողների մեծ մասի կարծիքով հայդելբերգյան մարդը կառուցվածքով մոտ է պիթեկանթրոպոսին և սինանթրոպոսին։