Հայկազ Արշակի Կոստանյան (1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 21, 1938(1938-04-21), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բոլշևիկ, քաղաքական գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1916

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կենտկոմի քարտուղար, 1918 - 1934 ...
Հայկազ Կոստանյան
Thumb
Կենտկոմի քարտուղար
1918 - 1934
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ[1][2]
Կրթություն՝ Ներսիսյան դպրոց[1], Գևորգյան հոգևոր ճեմարան[1] և Սարատովի համալսարան[1]
Մասնագիտություն՝ կուսակցական աշխատող և պետական գործիչ
Ծննդյան օր 1897[1][2]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանի օր ապրիլի 21, 1938(1938-04-21)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ
Լենինի շքանշան
Փակել

Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի, Սարատովի և Հայաստանի հեղափոխական շարժումներին։ 1918-1920 թվականներին եղել է Սարատովի լուսավորության կոմիսարը։ 1920 թվականի հունիսից ընտրվել է ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Կոստանյանը 1921-1923 թվականներին եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության, ապա՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար։ 1923-1925 թվականներին աշխատել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմում (կազմ, բաժնի վարիչ), 1925-1928 թվականներին Մոսկվայում՝ Պրոֆինտերնի կազմ, բաժնի վարիչ։ Մասնակցելով արհմիութենական միջազգային շարժմանը՝ սերտ կապեր է հաստատել Էռնստ Թելմանի, Մորիս Թորեզի, Բելա Կունի, Պալմիրո Տոլյատիի և այլոց հետ։ 1928-1930 թվականներին Կոստանյանը եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1931-1934 թվականներին՝ ՀամԿ(բ)կ Ղրիմի մարզկոմի առաջին քարտուղար և Պրոֆինտերնի քարտուղար։ 1934 թվականին նշանակվել է Մոսկվա-Կուրսկ երկաթուղու քաղբաժնի պետ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.