Հայկական դիցաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական դիցաբանությունը հայ ժողովրդի նախաքրիստոնեական շրջանում տարածված հավատալիքներն էին։ Այն իրենից ներկայացնում էր Հայաստանում դավանվող Զրադաշտական կրոնի[1][2] ձուլումը բուն հայկական հավատալիքների և հելլենիստական մշակույթի հետ։ Դիցարանը ժամանակի ընթացքում ենթարկվել է փոփոխության, և դրա պատմությունը կարելի է բաժանել 3 փուլի՝ ուրարտական (Վանի թագավորությունում, մ․թ․ա 10-6րդ դարեր), զրադաշտական (Երվանդունիների թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 6-2-րդ դարեր) և հելլենիստական (Արտաշեսյան և Արշակունյաց թագավորության շրջանում՝ մ.թ.ա. 2 - մ.թ. 4-րդ դարեր)[3]։
Հայկական դիցաբանությունը 4-րդ դարից սկսած իր դիրքերը զիջում է քրիստոնեությանը, որը Հայաստանում ընդունվել էր 301 թվականին։ Քրիստոնեությունը 301 թվականին չընդունած հայերի (արևորդիների) վերջին ներկայացուցիչները անհետացան մեծ եղեռնի թվականներին[4]։