Հայկական որոր
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական որոր (լատին․՝ Larus armenicus), հայտնի է նաև որպես սևանյան արծաթափայլ որոր, որորների ցեղին պատկանող խոշոր ջրային թռչուն, որը համարվում է Հայկական լեռնաշխարհի էնդեմիկ կենդանատեսակ։ Համարվում է որորանմանների ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։
Հայկական որոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Larus armenicus
Buturlin, 1934
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Նախկինում հայկական որորը դասակարգվում էր որպես եվրոպական արծաթափայլ որորի ենթատեսակ, սակայն միտոքոնդրիալ ԴՆԹ-ի, վարքի և թռչնի փետուրների մանրազնին ուսումնասիրության արդյունքում 1990-ական թվականների վերջին այն ստանում է առանձին տաքսոնի կարգավիճակ։ Այնուամենայնիվ, որոշ գիտնականներ, ինչպես նաև «BirdLife International» կազմակերպությունը մինչ օրս հայկական որորին համարում են միջերկրածովյան որորի (Larus michahellis) ենթատեսակ։
Տարածված է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։ Հայկական որորը միակ թռչնատեսակն է, որը Հայաստանում կազմում է աշխարհի ամենախոշոր բնադրագաղութը և ներկայացված է բնաշխարհիկ տեսակի կարգավիճակով։ Հայաստանում են գտնվում թռչնատեսակի ամենամեծ պոպուլյացիաները՝ «Արփի լիճ» և «Սևան» ազգային պարկերի տարածքում։ Սևանա լճի վրա գտնվող և «Նորաշեն» արգելոցի պաշտպանության ներքո գտնվող կղզիներից մեկը ստացել է «Որորների կղզի» անվանումը։
Հայկական որորը ունի վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակի կարգավիճակ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։