Հայնրիխ Հայնե
ջրահարսը / From Wikipedia, the free encyclopedia
Հայնրիխ Հայնե[9] (գերմ.՝ Christian Johann Heinrich Heine, դեկտեմբերի 13, 1797(1797-12-13)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4][5][…] - փետրվարի 17, 1856(1856-02-17)[6][1][4][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[1][6][5][…]), գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ, ծագումով հրեա։
Հայնրիխ Հայնե գերմ.՝ Heinrich Heine | |
---|---|
Ծննդյան անուն | գերմ.՝ Heinrich Heine |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1797(1797-12-13)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1][4][5][…] |
Վախճանվել է | փետրվարի 17, 1856(1856-02-17)[6][1][4][…] (58 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[1][6][5][…] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[2][6] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, լրագրող, գրական քննադատ, բանաստեղծ-փաստաբան, իմիջմեյքեր և ակնարկագիր |
Լեզու | ֆրանսերեն և գերմաներեն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Ֆրանսիա[7] |
Կրթություն | Բոննի համալսարան, Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան (1823), Գյոթինգենի համալսարան և HU Berlin |
Գիտական աստիճան | Իրավաբանական գիտությունների դոկտոր[8] |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Germany. A Winter's Tale?, Atta Troll?, Die Harzreise?, Book of Songs? և The rabbi of Bacherach? |
Անդամակցություն | Corps Hildeso-Guestphalia Göttingen? |
Ամուսին | Մաթիլդա Հայնե[4] |
Հայնրիխ Հայնե Վիքիքաղվածքում | |
Հայնրիխ Հայնե Վիքիդարանում | |
Heinrich Heine Վիքիպահեստում |
Գերմանիայից դուրս նա առավելապես հայտնի է իր վաղ շրջանի քնարական բանաստեղծություններով, որոնք փոխադրվել են երաժշտության այնպիսի կոմպոզիտորների կողմից, ինչպիսիք են Ռոբերտ Շումանը, Ռիխարդ Վագները, Յոհաննես Բրամսը, Պյոտր Չայկովսկին և Ֆրանց Շուբերտը։ Հայնեի ուշ շրջանի չափածո և արձակ երկերը աչքի են ընկնում երգիծական-հեգնական ոճով։ Նրա արմատական քաղաքական հայացքները հանգեցրին գերմանական իշխանությունների կողմից իր բազմաթիվ երկերի արգելմանը։ Իր կյանքի վերջին 25 տարին անցկացրել է Փարիզում՝ որպես հայրենիքից վտարանդի։
Հայնեն համարվում է ռոմանտիկական դարաշրջանի վերջին և ամենափայլուն պոետներից մեկը։ Նա քնարական շունչ ու ոգի տվեց խոսակցական լեզվին, ֆելիետոնն ու ուղեգրությունը բարձրացրեց գեղարվեստական մակարդակի, նրբագեղություն հաղորդեց մինչ այդ կոպիտ համարվող գերմաներենին։
Մեծ բանաստեղծը «Երիտասարդ Գերմանիա» շարժման համակիրներից էր։