From Wikipedia, the free encyclopedia
Հայնց Վիլհելմ Գուդերյան (գերմ.՝ Heinz Wilhelm Guderian , հունիսի 17, 1888[1][2][3][…], Խելմնո, Մարիենվերդեր, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ - մայիսի 14, 1954[1][2][3][…], Շվանգաու, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի բանակի գեներալ-գնդապետ (1940 թվական), ռազմական տեսաբան։
Հայնց Գուդերյան գերմ.՝ Heinz Guderian | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Խելմնո, Մարիենվերդեր, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | մայիսի 14, 1954[1][2][3][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Շվանգաու, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Գերեզման | Գոսլար |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | գրող և ռազմական գործիչ |
Ամուսին | Margarete Goerne? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Heinz Günther Guderian? |
Ստորագրություն | |
Heinz Guderian Վիքիպահեստում |
1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վարել է շտաբային պաշտոններ։ 1939-1940 թվականներին եղել է տանկային կորպուսի, 1940 թվականի՝ 2-րդ տանկային խմբի (1941 թվականի հոկտեմբերից՝ 2-րդ տանկային բանակի) հրամանատար։ 1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մոտ կրած պարտությունից հետո հեռացվել է պաշտոնից։
1943 թվականի մարտին նշանակվել է տանկային զորքերի գլխավոր տեսուչ, 1944 թվականի հուլիսից 1945 թվականի մարտը՝ ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի պետ։ Գրել է տեսական աշխատություններ և հուշեր․ «Ուշադրություն, տանկեր են», 1937, «Զինվորի հիշողություններ», 1951՝ «Տանկեր՝ առաջ», 1957։
Պատերազմից հետո զբաղվել է հուշագրագետի աշխատանքով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.