Հարավային Կորեայի դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Կորեայի Հանրապետության դրոշ կամ Թեգըկգի (կորեերեն՝ 대한민국의 국기), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Հարավային Կորեայի պետական խորհրդանիշերից մեկը։
Remove ads
Պատմություն
Կորեայի Հանրապետության ներկայիս դրոշն ընդունվել է 1948 թվականին։ Այն Թեգըկգի դրոշի (կորեերեն՝ 태극기, թարգ․՝ Մեծ Սկզբի դրոշ) փոփոխված տարատեսակն է․ Թեգըկգին՝ որպես պետական դրոշ օգտագործել են և՛ Չոսոնի (1883-1897), և՛ Կորեական կայսրության (1897-1910), և՛ Կորեայի Հանրապետության ժամանակավոր կառավարությունները։ Օրիգինալ Թեգըկգին ստեղծել է Չոսոնի թագավորության թարգմանիչ Լի Ընգ Ջունը (կորեերեն՝ 이응준) 1882 թվականին[1]։
Remove ads
Նկարագրություն
Սպիտակը համարվում է Կորեայի ազգային գույնը։ Կենտրոնական խորհրդանշանը արտացոլում է տիեզերքին՝ որպես մեկ ամբողջական (դաոսիզմ) հայացքները․ այս պատկերում առկա երկու հակադարձ էներգիաները՝ «ին»֊ը և «յան»֊ը միահյուսվում են, փոխազդում իրար (ինը համապատասխանում է կապույտ գույնի էլեմենտին, յանը՝ կարմիրին)։
Ին և Յան, Մեծ Սկիզբ, կորեերեն՝ «Թեգըկ» (կորեերեն՝ 태극), այդ պատճառով էլ դրոշը ստացել է «Թեգըկգի»՝ Մեծ Սկզբի դրոշ անվանումը (կորեերեն՝ 태극기)։ Դրոշի անկյուններով տեղադրված են տրիգրամներ, որոնք էլ իրենց հերթին կազմված են «ին»֊ից (ընդհատված գծեր) և «յան»֊ից (անընդհատ գծեր)։ Տրիգրամները խորհրդանշում են (վերևի մասից՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ երկինք, հարավ, ամառ, օդ; Լուսին, արևմուտք, աշուն, ջուր; Երկիր, հյուսիս, ձմեռ, հող; Արև, արևմուտք, գարուն և կրակ։
Սև գույնը խորհրդանշում է զգոնություն, հաստատակամություն, ողջախոհություն և արդարություն։
Remove ads
Տրիգրամներ
Չափսեր

Գույներ
Հին Թեկըգկներ
Հարավային Կորեայի այլ դրոշներ
- Հարավային Կորեայի ռազմածովային դրոշ
- 2000 և 2004 թվականների Օլիմպիական խաղերի ժամանակ Հարավային և Հյուսիսային Կորեաների միացման դրոշ
Ջեջու֊դո կղզու դրոշ
Գրականություն
- Karl-Heinz Hesmer։ Flaggen und Wappen der Welt. Geschichte und Symbolik der Flaggen und Wappen aller Staaten. Bertelsmann-Lexikon-Verlag, Gütersloh 1992, ISBN 3-570-01082-1.
- Whitney Smith, Ottfried Neubecker։ Die Zeichen der Menschen und Völker. Unsere Welt in Fahnen und Flaggen. Reich Verlag, Luzern 1975, ISBN 3-7243-0115-4.
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads