Հարձակում Փերլ Հարբորի վրա
From Wikipedia, the free encyclopedia
Հարձակում Փերլ Հարբորի վրա[5], անակնկալ ռազմական հարձակում Ճապոնական կայսրության ռազմածովային նավատորմի ավիացիայի կողմից ԱՄՆ-ի (չեզոք երկիր այդ ժամանակ) Փերլ Հարբոր նավահանգստի վրա, 1941 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան 08:00-ից քիչ առաջ։ Հարձակումը առիթ հանդիսացավ, որպեսզի ԱՄՆ-ը պաշտոնապես մուտք գործի Երկրորդ համաշխարհային պատերազմ հաջորդ օրը։ Ճապոնանական կայսրությունը անվանեց հարձակումը Հավայան ռազմագործողություն կամ AI ռազմագործողություն[6][7], և Գործողություն Z պլանավորման ընթացքում[8]։ Ճապոնիան իրականացրեց հարձակումը, որպես կանխող գործողություն ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան նավատորմի դեմ, վերջինիս կողմից Հարավ արևելյան Ասիայում հնարավոր գործողությունները կանխելու համար ընդդեմ Ճապոնիայի։ Ճապոնիան ութ ժամվա ընթացքում նաև կոորդինացրեց հարձակումներ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ֆիլիպինների, Գուամի, Ուեյք կղզու և Բրիտանական կայսրության կողմից վերահսկվող Մալայայի, Սինգապուրի ու Հոնկոնգի դեմ[9]։
Թվական | Դեկտեմբերի 7, 1941 (1941-12-07) |
---|---|
Մասն է | Երկրորդ համաշխարհային պատերազմի Ասիական Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ |
Վայր | ԱՄՆ Օահու, Հավայի տարածաշրջան |
Արդյունք | Ճապոննիայի տակտիկական հաղթանակ, ԱՄՆ-ի մուտք Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Հակառակորդներ | |
ԱՄՆ | Ճապոնական կայսրություն |
Հրամանատարներ | |
Հասբեն Կիմմել Վալտեր Շորտ Ռոբերտ Ալֆրեդ Տեոբալդ | Տյուիտի Նագումո Իսորոկու Յամամոտո Միտսուո Ֆուչիդա |
Կողմերի ուժեր | |
8 մարտանավ 8 հածանավ 30 էսկադրային ականակիր 4 սուզանավ 3 առափնյա մոտորանավակ 47 այլ նավ[1] ≈390 օդանավ | Մոբիլ ստորաբաժանում․ 6 ավիակիր 2 մարտանավ 2 ծանր հածանավ 1 թեթև հածանավ 9 էսկադրային ականակիր 8 մեծ նավ 23 թեթև սուզանավ 5 միջին սուզանավ 414 օդանավ (353 մասնակցեցին հարձակման) |
Ռազմական կորուստներ | |
4 ռազմանավ խորտակվեց 4 ռազմանավ վնասվեց 1 նախկին ռազմանավ խորտակվեց 3 հածանավ վնասվեց[2] 3 էսկադրային ականակիր վնասվեց 3 այլ նավ վնասվեց 188 օդանավ շարքից դուրս եկան 159[3] օդանավ վնասվեց 2,335 սպանված 1,143 վիրավոր | 4 միջին սուզանավ խորտակվեց 1 միջին սուզանավ առգրավվեց 29 օդանավ խոցվեց 74 օդանավ վնասվեց 64 սպանվածkilled 1 գերի[4] |
Ընդհանուր կորուստներ |
Հարձակումն սկսվեց Հավայան ժամանակով առավոտյան 7:48-ին (18:18 GMT)։ Նավահանգստի վրա հարձակվեցին 353[10] օդանավ (ներառյալ կործանիչներ, ռմբակոծիչներ և տորպեդոյով ռմբակոծիչներ) երկու ալիքով, վեց ավիակրից[10]։ ԱՄՆ նավատոմի ութ ռազմանավերից բոլորը վնասվեցին, վեցը՝ խորտակվեցին։ Բոլորը բացի Արիզոնայից հետագայում վերականգնվեցին, վեցը վերադարձվեցին ծառայության և մասնակցեցին պատերազմին։ Ճապոնացիները խորտակեցին կամ վնասեցին երեք հածանավ, երեք էսկադրային ականակիր, մեկ հակաօդային ուսումնական նավ և մեկ ականակիր։ Ընդհանուր 188 ԱՄՆ-ի օդանավեր շարքից հանվեցին, 2․403 ամերիկացի զոհվեցին, 1178-ը վիրավորվեցին[11]։ Կարևոր բազային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են էլեկտրակայան, դոկեր, նավահանգստային կառուցներ, կայանման վայրեր և վառելիքային և զինապահեստներ, սուզանավային կայանատեղիներ հարձակման չեն ենթարկվել։ Ճապոնիայի կորուստները համեմատաբար քիչ էին՝ 29 օդանավ, հինգ միջին սուզանավ և 64 զինծառայող։ Սուզանավերից մեկի սպաներից մեկը գերեվարվել է[12]։
Ճապոնիան պաշտոնապես պատերազմ հայտարարեց ԱՄՆ-ին նույն օրն ավելի ուշ, սակայն հայտարարումը չուղարկվեց մինչև մյուս օրը։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Դեկտեմբերի 11-ին Գերմանիան և Իտալիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին, ինչին ԱՄՆ-ն պատասխանեց պատերազմի հայտարարումով Գերմանիային և Իտալիային։ Կային բազմաթիվ պատմական նախադեպեր, որ Ճապոնիան ռազմական գործողություն է սկսել առանց պատերազմ հայտարարելու, սակայն բանակցությունների ընթացքում հարձակումը ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը իր ելույթում որակեց անպատիվ ամսաթիվ։ Առանց պատերազմ հայտարարելու հարձակման համար Փերլ Հարբորի վրա հարձակումը Տոկիոյի դատավարություններում որակվեց որպես պատերազմական հանցագործություն[13][14]։