Հեբուսացիներ
From Wikipedia, the free encyclopedia
Հեբուսացիներ (եբրայերեն՝ יבוסים, «յէվուսի՛մ»), Հուդեայի մինչհրեական բնակչությունը, որի կողմից մ.թ.ա. 3-րդ հազարամյակում հիմնվել է Երուսաղեմ քաղաքը[1] (նախկինում հայտնի էր որպես Սաղեմ կամ Հեբուս) և բնակեցրել այն։ Համաձայն աստվածաշնչի, ապրում էին լեռներում և Հանաանի որդի Համի տոհմից Հեբուսի ժառանգորդներն էին։ Կա տեսություն հեբուսացիների և խեթերի բարեկամական կապի վերաբերյալ[2][3]։