Հեղուկ ազոտ
From Wikipedia, the free encyclopedia
Հեղուկ ազոտ, ազոտի հեղուկ վիճակը, որն ունի շատ ցածր ջերմաստիճան։ Արտադրվում է հեղուկ օդի ֆրակցիոն թորումով։ Հեղուկ ազոտը անգույն մաքուր հեղուկ է 0․807 գ/մլ խտությամբ և 1․43 դիելեկտրիկ հաստատունով[1]։ Հեղուկ ազոտը սովորաբար նշանակում են LN2 կամ "LIN" կամ "LN"։ Ազոտի երկատոմ մոլեկուլը պահպանվում է նույնիսկ հեղուկացումից հետո[2]
Մթոնոլորտային ճնշման պայմաններում հեղուկ ազոտը եռում է -195.79 °C-ում, կրիոգեն հեղուկ է, որը կենդանի հյուսվածքի հետ շփվելիս առաջացնում է արագ սառեցում։
Ջերմամեկուսացման պայմաններում, օրինակ՝ թերմոսներում, հեղուկ ազոտը կարող է պահվել և տեղափոխվել։ Կախված չափից և ձևից թերմոսները (Դյուարներ) հեղուկ ազոտը կարող են պահպանել մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ։
Գերհերմետիկ թերմոսների ստեղծումը թույլ տվեց հեղուկ ազոտը պահհպանել էլ ավելի երկար, 2%/օր կորստով
Հեղուկ ազոտը հնարավոր է սառույց դարձնել վակումային պոմպերի միջոցով[4]։ Հեղուկ ազոտը սառույցի է վերածվում 63 Կ (−210 °C; −346 °F) ջերմաստիճանում։