Հենրի Քենդալ
From Wikipedia, the free encyclopedia
Հենրի Վեյ Քենդալ (անգլ.՝ Henry Way Kendall, դեկտեմբերի 9, 1926(1926-12-09)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ - փետրվարի 15, 1999(1999-02-15)[1][2][3][…], Ուոկալա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4]), ամերիկացի ատոմային ֆիզիկոս, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1990 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է Ջերոմ Ֆրիդմանի և Ռիչարդ Թեյլորի հետ համատեղ, «էլեկտրոնների պրոտոնների և կապված նեյտրոնների վրա խորը ոչառաձգական ցրման հեղափոխական հետազոտությունների համար, որոնք էական կարևորություն ունեն մասնիկների ֆիզիկայում քվարկային մոդելի մշակման համար»։
Հենրի Քենդալ Henry Way Kendall | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1926(1926-12-09)[1][2][3][…] Բոստոն, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 15, 1999(1999-02-15)[1][2][3][…] (72 տարեկան) Ուոկալա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4] մահը պատահարից[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, լեռնագնաց և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ամհերստի քոլեջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դիրֆիլդի ակադեմիա, Միացյալ Նահանգների առևտրական ծովային ակադեմիա և Սթենֆորդի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Martin Deutsch? |
Եղել է գիտական ղեկավար | Arie Bodek? |
Պարգևներ | |
Հայր | Henry P. Kendall? |
Henry Kendall Վիքիպահեստում |
Ավարտել է Ամխերստի քոլեջը (բակալավրի աստիճան, 1950 թվական), փիլիսոփայության դոկտորի կոչում ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1955 թվականին։
Հանդիսանում է Մտահոգված գիտնականների միության անդամ, և նրա նախագահն է 1974 թվականից մինչև մահը։ Այս պաշտոնում հանդիսացել է «Մարդկության նախազգուշացման» (1992) կազմակերպիչը, որը ստորագրել են 1700 գիտնականներ, այդ թվում և այդ պահին ապրող Նոբելյան մրցանակակիրների մեծամասնությունը, որը նախազգուշացնում է՝ մարդիկ և բնությունը գտնվում են իրար հետ բախման հետագծի վրա։ Հանդիսանում է նաև JASON-ի անդամ։
Քենդալը մահացել է բարդ արյունահոսությունից, Վակուլա Սփրինգս ազգային պարկում ջրասուզական արշավախմբի աշխատանքներին մասնակցելիս։