Հենրիետա Մարիա ֆրանսուհի
From Wikipedia, the free encyclopedia
Հենրիետա Մարիա ֆրանսուհի (անգլ.՝ Henrietta Maria of France, նոյեմբերի 25, 1609(1609-11-25)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 10, 1669(1669-09-10)[1][2][3][…], Կոլոմբ, Մեծ Փարիզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), Ֆրանսիայի թագավոր Հենրի IV-ի կրտսեր դուստրը, Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագուհի, Չարլզ I թագավորի կինը և երկու անգլիական թագավորների մայրը։
Հենրիետա Մարիա ֆրանսուհի | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 25, 1609(1609-11-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1669(1669-09-10)[1][2][3][…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Կոլոմբ, Մեծ Փարիզ, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա |
Թաղված | Սեն Դենի աբբայություն |
Դինաստիա | Բուրբոններ |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Հայր | Հենրի IV[5][4] |
Մայր | Մարիա Մեդիչի[5][4] |
Ամուսին | Չարլզ I Ստյուարտ[5][4] |
Զավակներ | Չարլզ II Ստյուարտ[5][4], Մարիա, Օրանժի արքայադուստր[6][5][4], Ջեյմս II (անգլիայի թագավոր)[5][4], Էլիզաբեթ Ստյուարտ, Աննա Ստյուարտ, Հենրի Ստյուարտ, Գլոչեստերի դուքս[5], Հենրիետա Ստյուարտ[5][4], Չարլզ Ջեյմս Ստյուարտ, Քորնուոլի դուքս[6] և Քեթրին Ստյուարտ[6] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հենրիետա Մարիան և Չարլզ I թագավորն ամուսնացան 1625 թվականի հունիսի 13-ին, Անգլիայում իսպանամետ քաղաքականությունից դեպի ֆրանսիամետ քաղաքականություն փոխելու կարճ ժամանակահատվածում։ Սկզբում դժվարին շրջանից հետո ամուսինների միջև հաստատվեցին շատ մտերիմ հարաբերություններ։ Չնայած ամուսնու սիրուն, Հենրիետա Մարիային երբեք չհաջողվեց լիովին տեղավորվել անգլիական հասարակության մեջ, և նրա կրոնական պատկանելությունը, որի պատճառով նա չէր կարող թագադրվել, համարվում էր պոտենցիալ վտանգավոր։ Այս ամենը թագուհուն դարձրեց ոչ սիրված։
1640-ական թվականներին Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավորությունները բախվեցին մի շարք հակամարտությունների, որոնք հայտնի դարձան որպես Անգլիական հեղափոխություն և Երեք թագավորությունների պատերազմներ՝ Անգլիայի ներսում հակամարտությունը կենտրոնացած էր ռոյալիստների (թագավորի կաղմնակիցներ) և խորհրդարանի անդամների շուրջ։ Որպես թագուհի՝ Հենրիետա Մարիան ներքաշվեց կոնֆլիկտի մեջ, որն ավարտվեց ամուսնու մահով և թագավորական ընտանիքի Ֆրանսիա աքսորով։ Ավագ որդի Չարլզի գահակալությունից հետո Հենրիետա Մարիան վերադարձավ Անգլիա, բայց շուտով հիվանդացավ և ստիպված եղավ վերադառնալ Փարիզ, որտեղ էլ մահացավ չորս տարի անց։