լեհ մաթեմատիկոս և կրիպտոգրաֆ From Wikipedia, the free encyclopedia
Հենրիկ Զիգալսկի (լեհ.՝ Henryk Zygalski, հուլիսի 15, 1908[1][2], Պոզնան, Գերմանական կայսրություն - օգոստոսի 30, 1978[1][2], Լիսս, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1]), լեհ գիտնական, մաթեմատիկոս և գաղտնագրող, ով Մարիան Ռեջևսկու և Եժի Ռոժիցկու հետ 1933 թվականի հունվարին բացահայտել է Էնիգմա մեքենայի մեխանիզմը՝ հիմնական գաղտնագրման սարքը, որն օգտագործել է Նացիստական Գերմանիան։ Նա մասնակցել է գերմանական ռազմական հաղորդագրությունների վերծանմանը։ Հնարել է Զիգալսկու Թերթերը։
Հենրիկ Զիգալսկի լեհ.՝ Henryk Zygalski | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1908[1][2] Պոզնան, Գերմանական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 30, 1978[1][2] (70 տարեկան) Լիսս, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1] |
Գերեզման | Չիչեսթերի դիակիզարան և Հիշատակի այգի[3] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և գաղտնագիր |
Հաստատություն(ներ) | Գաղտնագրման բյուրո[1], Cadix?[1], Լեհաստանի ցամաքային ուժեր[1] և Սասեքսի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկոս |
Ալմա մատեր | Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան (1931)[1] և Սուրբ Մարիա Մագդալենացու լիցեյ (1926)[1] |
Տիրապետում է լեզուներին | լեհերեն և անգլերեն |
Պարգևներ | |
Henryk Zygalski Վիքիպահեստում |
Հենրիխ Զիգալսկին ծնվել է 1908 թվականի հուլիսի 15-ին, Պոզնանում (Լեհաստան) կարի արհեստանոցի ղեկավար՝ Միխալ Զիգալսկու և Ստանիսլավա Կիելիշի ընտանիքում։ 1926 թվականին ավարտել է Սուրբ Մարիա Մագդալենացու լիցեյը և ընդունվել Պոզնանի համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ[5]։
1929 թվականի հունվարին Գաղտնագրման բյուրոյում մեկնարկել է Զդիսլավ Կրիգովսկու (լեհ.՝ Zdzisław Krygowski) գաղտնագրման դասընթացը։ Այն մշակված է եղել Պոզնանի համալսարանի տաղանդավոր մաթեմատիկայի ուսանողների պատրաստման համար, ովքեր հետագայում պետք է աշխատեին Բյուրոյի համար՝ վերծանելու գերմանական հաղորդակցությունները, որոնք գաղտնալսվել են զինվորականների կողմից[6]։ Համալսարանն ընտրվել է այն հիմքով, որ ուսանողների մեծ մասն ավարտել է գերմանալեզու դպրոցներ և կարող էին խոսել ինչպես լեհերեն, այնպես էլ գերմաներեն։ Հենրիկ Զիգալսկին, Մարիան Ռեևսկին և Եժի Ռոզիցկին այդ դասընթացի համար ընտրված ուսանողներից են եղել։ Դասընթացի ընթացքում ուսանողներին տրվել են իրական, չկոտրված գերմանական ծածկագրեր՝ վերծանելու համար։ Միաժամանակ նրանց ասել են, որ ծածկագրերն արդեն կոտրված են, որպեսզի խնդիրն անլուծելի չթվա[7]։
Այն ուսանողները, ովքեր չեն կարողացել կատարել առաջադրանքները, հեռացվել են դասընթացից։ Մյուս ուսանողները, ովքեր որոշել են, որ չունեն համապատասխան հմտություններ և գիտելիքներ, հրաժարվել են դասընթացից իրենց ցանկությամբ։ Այսպիսով, մնացել են միայն ամենատաղանդավորները։ Որպես ավարտական քննություն՝ ուսանողներին տրվել է գերմանական ռազմական հաղորդագրություն՝ գաղտնագրված «Double Dice» ծածկագրով։ Ենթադրվում է, որ դա հնարավոր չէր կոտրել։ Այնուամենայնիվ, մաթեմատիկայի երեք ուսանողներից յուրաքանչյուրը կարողացել է դա անել ինքնուրույն։ Այսպիսով, քսանյոթամյա Մարիան Ռեևսկին, քսանհինգամյա Հենրիկ Զիգալսկին և քսաներկու տարեկան Եժի Ռուժիցկին հաջողությամբ ավարտեցին դասընթացը, որից հետո նրանք հրավեր են ստացել Գաղտնագրման բյուրոյից հնարավորություն ունենալով համատեղել աշխատանքը ուսման հետ[7]։
1931 թվականի դեկտեմբերին, համալսարանն ավարտելուց հետո, Զիգալսկին համաձայնվել է աշխատել Վարշավայի նորաստեղծ Ծածկագրման բյուրոյում։ Այնտեղ Հենրիխ Զիգալսկին, մաթեմատիկոս Եժի Ռուժիցկին և գաղտնագրող Մարիան Ռեևսկին մասնակցել են Էնիգմայի միջոցով գաղտնագրված գերմանական հաղորդագրությունների վերծանմանը[5]։ Այդ սարքավորումը, որը նման է մեծ գրամեքենայի, ուներ ստեղնաշար, որն ակտիվացնում էին երեք պտտվող ռոտորներ, որոնք պարունակում էին այբուբենի 26 տառեր։ Տարբեր սխեմաների միջով անցնող էլեկտրական հոսանքը ստեղծում էր 100 3991 791 500 գաղտնագրման սիմվոլներ[8]։
1932 թվականի դեկտեմբերին ֆրանսիական ռազմական հետախուզության սպա Գյուստավ Բերտրանը լեհ գիտնականներին հանձնել է փաստաթղթեր, որոնք մանրամասն ներկայացրել են Էնիգմայի ներքին կառուցվածքը և գործողությունը։ Այդ կերպ գիտնականները գիտելիքներ են ձեռք բերել, թե ինչպես է կառուցվել Էնիգման և 1937 թվականի վերջին նրանք կարողացել են վերծանել Էնիգմայի ուղարկած գերմանական բոլոր հաղորդագրությունները։
Միայն լեհ գաղտնագրողներին է պատկանում ամբողջ վաստակը և ամբողջ փառքը, ովքեր իրենց գիտելիքների և հաստատակամության շնորհիվ հաջողությամբ իրագործեցին այդ անհավատալի տեխնիկական սխրանքը, որն անգերազանցելի էր աշխարհի ցանկացած երկրում»։ Նրանք հաղթահարեցին դժվարությունները, որոնք գերմանացիները համարում էին «անհաղթահարելի»[9]։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
to [the Polish cryptologists] alone belongs all the credit and all the glory for having successfully carried through this incredible technical feat, thanks to their knowledge and perseverance, unequalled in any country in the world. They overcame difficulties that the Germans had thought ‘insurmountable,’ of which it is hard to give an idea - W Kozaczuk, "Enigma: How the German Machine Cipher Was Broken, and How
It Was Read by the Allies in World War Two" |
Ապակոդավորման արագությունը մեծացնելու և գործընթացն ավտոմատացնելու համար Հենրիխ Զիգալսկին, Եժի Ռուժիցկին և Մարիան Ռեևսկին 1938 թվականին մշակել են մի սարքավորում, որը հետագայում կոչվել է Կրիպտոլոգիական ռումբ (լեհ.՝ Bomba kryptologiczna)։ Այդ մեխանիզմը, հիմնվելով Էնիգմայի ռոտորների ամենօրյա կարգավորումների վրա, որոշել է հաղորդագրությունների վերծանման բանալին։ Վեց «ռումբեր» կարող էին օրական բանալին հաշվարկել երկու ժամում։ Զիգալսկին ռումբերին ավելացրել է իր գյուտը` հատուկ ծակոտկեն թիթեղներ, որոնք օգնել են բացահայտել բանալիները[5]։
1938 թվականի աշնանը Հենրիխ Զիգալսկին հայտնագործել է ծակոտկեն թիթեղները, որոնք հայտնի են դարձել որպես Զիգալսկու թերթեր։ Դրանք նախատեսված էին որոշելու Էնիգմայի ընթացիկ բանալին։ Էնիգմայի n ռոտորների համար անհրաժեշտ էր n! թերթեր (3 ռոտորով նախնական Էնիգմայի համար պահանջվում էր 6 թերթ, այնուհետև 5 ռոտորով Էնիգմայի համար պահանջվում էր 60 թերթ)։ Զիգալսկու թերթերի մատրիցը նկարագրել է Էնիգմայի ռոտորների բոլոր հնարավոր դիրքերը։ Թերթերը ծակված էին, այդպիսով արձանագրելով, թե որ «female» զույգերը (այսպես կոչված, դեպքերը, երբ հաղորդագրության մեջ կրկնվող տառերից մեկը ծածկագրված էր նույնական տառերով) օգտագործված Էնիգմայի ծածկագրում հնարավոր էր ռոտորների որոշակի դիրքերում։ Թերթիկները դրվել են միմյանց վրա և տեղափոխվել տվյալ ծրագրին համապատասխան։ Թերթերի որոշակի դիրքում տեսանելի անցքերի թիվը պակասել է և մնացել է միայն մեկ անցք, որը համապատասխանել է ռոտորների ճիշտ դիրքին[10]։ Թերթերի արտադրությունը շատ բարդ գործընթաց է եղել, քանի որ անվտանգության նկատառումներից ելնելով թերթերը ստեղծվել են ձեռքով՝ օգտագործելով ածելիներ[5]։ Զիգալսկու և նրա գործընկերների մշակումները հզոր խթան են հանդիսացել անգլիացի կրիպտովերլուծաբանների աշխատանքի համար։ Հայտնի է, որ բրիտանացիները «Զիգալսկու թերթերից» պատրաստել են առնվազն երկու օրինակ։
1939 թվականի հուլիսին Լեհաստանը Էնիգմայի պատճենները, մշակված «Կրիպտոլոգիական ռումբերը» և Էնիգմայի վերաբերյալ ստացված ողջ տեղեկատվությունը փոխանցել է Բրիտանիային և Ֆրանսիային։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը ներխուժել են Լեհաստան։ Զիգալսկին, Ռեևսկին և Ռուժիցկին տարհանվել են Ռումինիա։ Մինչ տարհանումը գիտնականները ոչնչացրել են Էնիգմայի վրա կատարված աշխատանքների բոլոր ապացույցները։ Ռումինիայից նրանք տեղափոխվել են Հարավսլավիա, իսկ հետո Իտալիայով Ֆրանսիա, որտեղ մաթեմատիկոսները միացել են PC Bruno լեհ-ֆրանսիական հատուկ հետախուզական խմբին[11], որը բացառապես զբաղվել է գերմանական հաղորդագրությունների վերծանմամբ։ Հոկտեմբերի վերջին նրանք կոտրել են Էնիգմայի կոդի նորագույն տարբերակները և մշակել են բարելավված տարբերակը։ Ֆրանսիայում գտնվելու ժամանակ նրանք վերծանել են ավելի քան ինը հազար հաղորդագրություն՝ կոտրելով Էնիգմայի յուրաքանչյուր հինգերորդ ծածկագիրը և հսկայական օգնություն ցուցաբերել զինվորականներին։ Այսպիսով, լեհ մաթեմատիկոսների շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել Հյուսիսային Աֆրիկայում և Նորմանդիայում, կանխվել է օդային հարձակումը Լոնդոնի վրա 1940 թվականի սեպտեմբերին, վերահսկվել են ռազմական գործողությունները Ալբանիայում, Հարավսլավիայում և Ֆրանսիայում, և մաթեմատիկոսները Հիտլերի գաղտնալսված հրամանները փոխանցել են դաշնակիցներին դրանք գերմանացի գեներալների կողմից ընդունելուց առաջ։ 1940 թվականի հուլիսին, Ֆրանսիայի կապիտուլացիայի ժամանակ, PC Bruno-ի բոլոր աշխատակիցները տարհանվել են[8][11]։ Հունիսի 23-ին Զիգալսկին մեկնել է Ալժիր, այնուհետև վերադարձել Ֆրանսիա, որտեղ շարունակել է աշխատանքը Էնիգմայի վրա՝ Յուզեսում գտնվող Cadix կենտրոնում։ 1942 թվականի նոյեմբերին, կենտրոնի լուծարումից հետո, Զիգալսկին և իր գործընկերները կրկին մասնակցել են տարհանումների շարքին, ինչի արդյունքում նրանք հայտնվել են Իսպանիայում, որտեղ կալանավորվել են և մինչև մայիս մնացել կալանքի տակ։ 1943 թվականի մայիսի 4-ին Զիգալսկին ազատ է արձակվել։ Նա մեկնել է Մադրիդ, հետո Պորտուգալիա, ապա Ջիբրալթարով Անգլիա։ Անգլիայում Զիգալսկին մինչև պատերազմի ավարտն աշխատել է «Operation Squad» կազմակերպությունում՝ ՍՍ-ի և ՍԴ-ի կոդավորված հաղորդագրությունների վրա։ Նա երբեք չի վերադարձել աշխատելու Էնիգմայում[8]։
1942 թվականին վտարանդի լեհական կառավարությունը ստեղծեց բարձրագույն տեխնիկական կրթության հանձնաժողով, որտեղ սկսեց աշխատել Հենրիխ Զիգալսկին։ Հանձնաժողովի նպատակն էր պատրաստել գիտնականներ և ինժեներներ՝ պատերազմի ավարտից հետո Լեհաստանի վերակառուցումն իրականացնելու համար։ Սակայն իրականում գիտնականների մեծ մասը մնացին Մեծ Բրիտանիայում, իսկ բարձրագույն տեխնիկական կրթության հանձնաժողովը 1947 թվականին վերածվեց Լեհաստանի համալսարանական քոլեջի։ Այնտեղ ուսուցումն անցկացվում էր երկու լեզուներով՝ լեհերեն և անգլերեն։ Միևնույն ժամանակ, քոլեջը պահպանեց լեհական կրթության առանձնահատկությունները՝ այն ակնկալիքով, որ ուսանողներն ավարտելուց հետո կընդունվեն Լոնդոնի համալսարաններ։ Հենրիխ Զիգալսկին մաթեմատիկա էր դասավանդել այդ քոլեջում հիմնադրման օրվանից։ Հետագայում նա միացել էր Բաթերսինի պոլիտեխնիկական ինստիտուտի անձնակազմին, սակայն երկար ժամանակ չէր դասավանդել այնտեղ, քանի որ 1968 թվականին կաթված էր ստացել[3]։ Զիգալսկին մահացել է 1978 թվականի օգոստոսի 30-ին Լիսեում և թաղվել Լոնդոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.