Հերոն Ալեքսանդրիացի
From Wikipedia, the free encyclopedia
Հերոն Ալեքսանդրիացի (Ήρων ο Αλεξανδρεύς, մոտ 10[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2] - մոտ 75[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2]), հույն ճարտարագետ, մաթեմատիկոս և գիտնական։ Հերոնը համարվում է մարդկության պատմության մեջ հայտնի մեծագույն ճարտարագետներից մեկը։ Հնարել է ինքնաշարժ դռներ, շարժումն ավտոմատ եղանակով տարածության վրա հաղորդելու համակարգեր, որոնք օգտագործվում էին տիկնիկային թատրոններում, շոգետուրբին, ինքնաշարժ բեմազարդանկարներ, ճանապարհների երկարության չափման սարք և այլն։ Առաջինը սկսեց ստեղծել ծրագրավորվող սարքեր։
Արագ փաստեր Հերոն Ալեքսանդրիացի հին հունարեն՝ Ἥρων ὁ Ἀλεξανδρεύς, Ծնվել է ...
Հերոն Ալեքսանդրիացի հին հունարեն՝ Ἥρων ὁ Ἀλεξανδρεύς | |
---|---|
Ծնվել է | մոտ 10[1] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | մոտ 75[1] |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն[2] |
Քաղաքացիություն | Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա) |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Երկեր | aeolipile?, Հերոնի բանաձև և Heron's fountain? |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, mechanical automaton engineer, ճարտարագետ, գյուտարար և գիտնական |
Hero of Alexandria Վիքիպահեստում |
Փակել
Զբաղվել է երկրաչափությամբ, մեխանիկայով, հիդրոստատիկայով, օպտիկայով։ Հնարել է մի սարք, որը հայտնի է «Հերոնի գոլորշագունդ» անունով։