Հզոր խմբակ
Ռուս կոմպոզիտորների ստեղծագործական ընկերակցություն։ / From Wikipedia, the free encyclopedia
«Հզոր խմբակ», ռուս կոմպոզիտորների ստեղծագործական ընկերակցություն։ Հայտնի է նաև «Բալակիրևյան խմբակ», «Ռուսական նոր երաժշտական դպրոց» անվանումներով։ Ձևավորվել է 19-րդ դարի 50-ական թվականների վերջին և 60-ական թվականների սկզբին։ Գործել է մինչև 1870-ական թվականների կեսերը։ Անդամներն էին՝ Միլի Ալեքսանդրովիչ Բալակիրևը (հիմնադիր և ղեկավար), Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդինը, Ցեզար Անտոնովիչ Կյուին, Մոդեստ Պետրովիչ Մուսորգսկին, Նիկոլայ Անդրեևիչ Ռիմսկի-Կորսակովը[1]։