Հիասքանչ դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Հիասքանչ դարաշրջան (ֆր.՝ Belle Époque), եվրոպական պատմության (առաջին հերթին` ֆրանսիական ու բելգիական)` 19-րդ դարավերջից մինչև 1914 թվականն ընկած ժամանակաշրջանի պայմանական անվանումը։ Ֆրանսիայի դեպքում այն համընկնում է Երրորդ հանրապետության առաջին տասնամյակներին, իսկ Մեծ Բրիտանիայի դեպքում` Վիկտորյական դարաշրջանի վերջին և Էդուարդ VII արքայի կառավարման առաջին տարիներին։