Վիկտորյական դարաշրջան
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյական դարաշրջան (1837-1901), Բրիտանական կայսրության, Իռլանդիայի և Հնդկաստանի թագուհի Վիկտորյայի կառավարման ժամանակաշրջան[1][2]։ Այս դարաշրջանին նախորդել է Ջորջական ժամանակաշրջանը (1714-1830) և հաջորդել է Էդուարդյան ժամանակաշրջանը (1901-1914), իսկ ավելի հին շրջանը համընկել է մայրցամաքային Եվրոպայի Հիասքանչ դարաշրջանի (ֆր.՝ Belle Époque era) սկզբի հետ։ Երբեմն այս ժամանակաշրջանի սկիզբը համարվում է 1832 թվականի ընտրական բարեփոխումների ակտի ընդունումը։
Հին դարեր | |
---|---|
Նախնադարյան Բրիտանիա | |
Հռոմեական Բրիտանիա | |
Միջին դարեր | |
Միջնադարյան Անգլիա | |
Անգլոսաքսոնյան շրջան | |
Բարձրմիջնադարյան շրջան | |
Անգլիայի նվաճումը նորմանների կողմից | |
Ուշմիջնադարյան շրջան | |
Սև մահը Անգլիայում | |
Թյուդորյան շրջան | |
Թյուդորներ | |
Եղիսաբեթյան շրջան | |
Անգլիական վերածնունդ | |
Նոր դարեր | |
Ստյուարտյան շրջան | |
Ստյուարտներ | |
Անգլիական բուրժուական հեղափոխություն | |
Անգլիական հանրապետություն | |
Պրոտեկտորատ | |
Վերականգնում | |
Պանծալի հեղափոխություն | |
Գեորգյան շրջան | |
Ռեգենտյան շրջան | |
Վիկտորյական շրջան | |
Էդվարդյան շրջան | |
Առաջին համաշխարհային պատերազմ | |
Նորագույն դարեր | |
Միջպատերազմյան շրջան | |
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |
Սոցիալական պատմություն (1945–ներկա) | |
Քաղաքական պատմություն (1945–ներկա) | |
Անգլիայի պորտալ |
Վիկտորյական դարաշրջանը կարելի է համարել Անգլիայի պատմության ամենանշանավոր և կարևոր ժամանակաշրջաններից մեկը։ Այս դարաշրջանը հնարավոր չէ պատկերացնել որպես ինչ-որ միատարր շրջան, քանի որ դրան բնորոշ են մարդկային կյանքի բազմաթիվ ոլորտների արագ փոփոխությունները։ Դրանք եղել են ժողովրդագրական տեղաշարժեր, մարդկանց աշխարհընկալման փոփոխություններ, տեխնոլոգիական, հոգևոր, քաղաքական և սոցիալական համակարգերում փոփոխություններ։ Անգլիական պատմաբաններից մեկը նշել է, որ «նման արագ և մշտական փոփոխությունները կյանքի տնտեսական և հոգևոր ոլորտներում» հնարավոր էր «Բրիտանական խաղաղության» (Pax Britannica) պատճառով, որ այդ շրջանում «ո՛չ մեծ պատերազմներ են եղել, ո՛չ էլ արտաքին աղետներից վախեր, ողջ ժամանակահատվածում կրոնական հարցերի շուրջ հետաքրքրություն եղել, և տեղի է ունեցել գիտական մտքի արագ զարգացում և մարդկային անհատների ինքնակարգապահականացում»[2][3]։
Այս դարաշրջանի տարբերակիչ առանձնահատկությունը միջազգային հարաբերություններում Միացյալ Թագավորության ռազմածովային նավատորմի գերակայությունն էր և դրանից բխող մեծ տերությունների հարաբերական խաղաղությունը (որը սահմանվել է ըստ Վիեննայի վեհաժողովի), որի շնորհիվ էլ այդ ընթացքում լայնածավալ պատերազմներ չեն եղել (բացառությամբ 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը) և երկիրը ինտենսիվորեն զարգացել է, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման, երկաթուղիների շինարարության ոլորտներում։ Այս ժամանակահատվածում տնտեսության բնագավառում շարունակվում էր արդյունաբերական հեղափոխությունը և կապիտալիզմի զարգացումը։
Դարաշրջանի սոցիալական նկարագրին բնորոշ է խիստ բարոյական կոդեքսը (ջենթլմենությունը), որով ամրագրվել են պահպանողական արժեքներն ու դասակարգային տարբերությունները։ Մեծ Բրիտանիայի համար եղել է «նրբազգացության» և ազգային ինքնավստահության բարձրացման ժամանակաշրջան[4]։
Գաղափարական առումով վիկտորյական դարաշրջանը ականատես է եղել ջորջական ժամանակաշրջանին բնորոշ ռացիոնալիզմին դիմակայելուն և կրոնի, սոցիալական արժեքների և արվեստի նկատմամբ ռոմանտիզմի և միստիցիզմի աճող շրջադարձին[5]։
Արտաքին քաղաքականության բնագավառում շարունակվել է Բրիտանիայի գաղութային էքսպանսիան Ասիայում (Մեծ խաղ)[6] և Աֆրիկայում («Պայքարը Աֆրիկայի համար»), որով Բրիտանական կայսրությունը դարձրել է պատմության մեջ ամենախոշոր կայսրությունը[7][8]։