խոհանոցում օգտագործվող սերմ From Wikipedia, the free encyclopedia
Հիլ, կարդամոն, կոճապղպեղների ազգի ընտանիքի՝ Elettaria cardamonum և Elettaria major բազմամյա խոտաբույսերի, դրանց պտուղների և սերմերի անվանումը։ Աճում են հարավային Հնդկաստանի լեռնային խոնավ անտառներում, մշակվում նաև Շրի Լանկայում, Հնդկաչինում, Հարավային Չինաստանում։ Տերևները նշտարաձև են՝ երկշարք դասավորված վեգետատիվ ընձյուղի վրա։ Ծաղիկները բաց կանաչավուն են՝ հուրանում հավաքված։ Պտուղը եռաբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, գորշ կարմրավուն, կնճռոտված, անկանոն ձևի, հոտավետ և որպես համեմունք օգտագործվում են խոհարարության մեջ։ Սերմերում պարունակվող եթերային յուղը (3, 5-7%) կիրառվում սննդի, ծխախոտի արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ։
Մարդու կողմից այն վաղուց մշակվում է արևադարձային գոտու 600-1500 մետր բարձրություններում։ Բազմացվում է ընդերացողունների միջոցով։ Բույսի առաջին բերքը հավաքվում է տնկելուց 2-4 տարի հետո, իսկ լրիվ բերքատվությունը սկսվում է 5 տարեկան հասակից։ Բերքահավաքից հետո սերմերը անջատում են սերմնատուփիկներից և չորացնում։
Արևելյան ժողովուրդները Հիլն օգտագործում են սուրճի ու թեյի մեջ։
Հիլը մշակվում է Հնդկաստանում, Շրի-Լանակայում, Չինաստանում, Գվատեմալայում, Սալվադորում, Տաիլանդում։ Հիլի համաշխարհային արտադրանքի 90 %-ը տալիս է Հնդկաստանը։ Միջազգային շուկայում ամենաբարձր որակի Հիլը համարվում է հնդկականը։ Բույսի պլանտացիաները Հնդկաստանում զբաղեցնում են ավելի քան 72 հազար հա տարածություն, որտեղից տարեկան հավաքվում է 3-3,5 տոննա սերմ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.